Վ.Բրյուսովի անվան պետական համալսարանում ապրիլի 3-ին տեղի ունեցավ «ՄեդիաԼաբ» ուսումնաարտադրական լաբորատորիայի և առցանց ու անցանց կրթության կենտրոնի հանդիսավոր բացումը: Նորաստեղծ ենթակառուցվածքները, որոնք ստեղծվել են Եվրամիության ֆինանսական աջակցությամբ՝ Էրազմուս+ «Առցանց կրթության որակի բարելավում Մոլդովայի և Հայաստանի բուհերում» (MEDIA) ծրագրի շրջանակում, նախատեսված են առցանց կրթության իրականացնելու համար: ԲՊՀ-ն այժմ առաջարկում է արդի պահանջարկ ունեցող միկրոորակավորման չորս դասընթաց, …

