Սպանություն, կրակոցներ, մահափորձ․ ինչ պատմություններ են կապված Վարդան Ղուկասյանի անվան հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

15.02.2026 | 22:34
ՔՊ-ում տեղի ունեցած քվեարկության առաջատարները․ նախնական արդյունքները՝ 22:00-ի դրությամբ
15.02.2026 | 21:40
Վարազդատ Լալայանը 35 կգ գերազանցեց Սիմոն Մարտիրոսյանին․ ծանրամարտի Հայաստանի չեմպիոնները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.02.2026 | 21:27
Եղիշե Մելիքյանը ներկա է եղել «Ինտեր» – «Յուվենտուս» խաղին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.02.2026 | 20:30
Ուկրաինայի պատերազմում ելքը կսահմանի Եվրոպայի ապագան․ Վոլֆգանգ Իշինգեր
15.02.2026 | 19:50
ԱՄՆ-ը կասկածի տակ չի դնում եվրոպական երկրների եզրակացությունները Նավալնիի էպիբատիդինով թունավորման վերաբերյալ․ Մարկո Ռուբիո
15.02.2026 | 19:16
Ներխուժման դեպքում պատերազմը կտեղափոխենք ՌԴ տարածք․ Էստոնիաի ԱԳ նախարար
15.02.2026 | 18:18
Ժամը 18:00-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքը փակ է միայն կցորդով տրանսպորտային միջոցների համար
15.02.2026 | 17:00
Վենեսուելայում գործողության ժամանակ ԱՄՆ-ն օգտագործել է Claude չաթբոտը. WSJ
15.02.2026 | 16:13
Մեծ Բրիտանիան Հյուսիսային Ատլանտիկա կուղարկի ավիակիր՝ «ռուսական ագրեսիան զսպելու և ստորջրյա ենթակառուցվածքները պաշտպանելու համար»
15.02.2026 | 15:53
Ուկրաինայում ձերբակալվել է էներգետիկայի նախկին նախարար Գերման Գալուշենկոն
15.02.2026 | 15:31
Վիզայի տրամադրումից հետո վիզայի հետ կապված ստուգումները չեն դադարում․ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատուն
15.02.2026 | 15:11
Օդի ջերմաստիճանը փետրվարի 16-23-ը կանխատեսվում է նորմայից բարձր․ Լևոն Ազիզյան
15.02.2026 | 14:43
Մայր Աթոռը լինելու է Հայաստանում, եթե նույնիսկ ոմանց պատճառով Հայաստանի Հանրապետությունը չլինի. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյան
15.02.2026 | 14:18
Բռնի տեղահանված անձանց առնչությամբ քննարկումները և հաղորդակցությունը պետք է ունենան բավարար զգայունություն․ Անահիտ Մանասյան
15.02.2026 | 13:44
«Շատ կտրուկ քայլեր անելը սխալ է»․ Ալեն Սիմոնյանը՝ ռուսական 102-րդ ռազմաբազան ՀՀ-ից հանելու մասին
Բոլորը

Իմ օրոք քաղաքն ամենահամերաշխն է եղել․ այս պնդումը Վարդան Ղուկասյանն արել էր 2019 թվականին Ազգային ժողովի պատգամավորի կարգավիճակում։ Այնինչ 13 տարի Գյումրին ղեկավարած Վարդան Ղուկասյանը հիշվել է քրեական և արյունալի պատմություններով։  

Քրեական ենթամշակույթի հետ ասոցացվող Ղուկասյանը նույն ինքնավստահությամբ էլ այսօր է խոստանում շարունակել  ամենաթողության դեմ պայքարը Գյումրիի քաղաքապետարան մտնելուց անմիջապես հետո։

Հետընտրական ասուլիսում հնչեցրած այս մտքին ի պատասխան՝ Factor TV-ն Վարդան Ղուկասյանին հիշեցրեց Գյումրիում ամենաթողության դեպքերից մեկը, որն արյունալի ելք ունեցավ ու կապված է Ղուկասյանների գերդաստանի և Մարտուն Գրիգորյանի մերձավորների հետ։ Այնինչ այսօր հենց Մարտուն Գրիգորյանի քվեների կարիքն ունի Վարդան Ղուկասյանը քաղաքապետ դառնալու համար։

2013 թվականի ապրիլին Վարդան Ղուկասյանի եղբորորդին կրակոցներ էր արձակել Մարտուն Գրիգորյանի եղբոր երեխաների կնքահոր ուղղությամբ։ Կրակոցներից մահացել էր Գրիգորյանի եղբոր՝ Շեկո անունով թիկնապահը, իսկ քավորը՝ Հարություն Խաչատրյանը, վնասվածքներ էր ստացել։ Ըստ հրապարակումների՝ մինչ այս կրակոցները Հարություն Խաչատրյանի տղան երկաթյա ձողով հարվածել էր Վարդան Ղուկասյանի եղբոր տղայի գլխին։ Այս արյունալի դեպքի մասին խոսել չի ցանկանում Վարդան Ղուկասյանը, որը սպասում է Մարտուն Գրիգորյանի դրական պատասխանին, միաժամանակ, այս ասուլիսում ներողություն չի հայցում Գրիգորյանի հարազատներից։

12 տարի առաջ տեղի ունեցած այդ դեպքը Ղուկասյանների մասնակցությամբ նմանատիպ միակ միջադեպը չէ։ 2005-ի մայիսի 5-ին Գյումրիի «Դուետ» սրճարանում սպանվեց Մայիս Կարապետյանը։ Տարածվեցին տեղեկություններ, թե դրա հետ առնչություն ունի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդին՝ Սպարտակ Ղուկասյանը: Սակայն 14 օր անց ձերբակալվեց «Պիշ» մականունով Արա Մրյանը, իսկ Ղուկասյանի որդին այդպես էլ չանցավ այս քրգործով։

Նույն թվականի ամռանը Ղուկասյանի եղբորը պատկանող «Օազիս» սրճարանում վեճ էր ծագել  ռուսական զորամասի սպաների հետ։ Այդ պահին քաղաքապետի պաշտոնը զբաղեցնող Վարդան Ղուկասյանը երկու անգամ օդ էր կրակել:

2007 թվականի մայիսի 20-ին օրը ցերեկով փոխհրաձգություն էր տեղի ունեցել Ղուկասյանի որդու՝ Սպարտակի անմիջական մասնակցությամբ։ Ղուկասյանի որդին և Շիրակի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Արտաշես Սարգսյանի տղան Գյումրիի կենտրոնում  սկսել էին անկանոն կրակել միմյանց ուղղությամբ։ Փոխհրաձգության հետևանքով 74-ամյա Համասփյուռ Մնացականյանը ձեռքից վնասվածք էր ստացել։

Ի դեպ, այդ փոխհրաձգության օրը Գյումրիում անհետ կորավ 12-ամյա մի երեխա, որին երկու ամիս անց գտան մահացած՝ լքված տնակում։ Գյումրիում թեև խոսում էին, որ երեխայի մահը կապված է արյունալի միջադեպի հետ, սակայն այն ժամանակ Աղվան Հովսեփյանի ղեկավարած Դատախազությունն այդպես էլ դա հաստատված չհամարեց։

Ոչ միայն Ղուկասյաններն են կրակում, այլ նաև նրանց վրա են կրակում 2007 թվականի ապրիլին Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դեմ մահափորձ իրականացվեց։ Կրակոցներ էին հնչել Ղուկասյանին սպասարկող և ուղեկցող ավտոմեքենաների ուղղությամբ, ինչի հետևանքով հինգ ուղևորներից երեքը տեղում մահացան: Վարդան Ղուկասյանը և նրա տեղակալը մարմնական վնասվածքներ ստացան։ Վարկածներից մեկն այն էր, որ տեղի ունեցածը քաղաքական իշխանության կողմից պատվիրված սպանության փորձ է։ Մահափորձը 15 տարի անց էլ բացահայտված չէ։ 

2012-ի օգոստոսի 24-ին Ղուկասյաններին պատկանող Գյումրիի «Հրաշքների աշխարհ» սրճարանի դիմաց տեղի էր ունեցել վիճաբանություն, որն ուղեկցվել էր կրակոցներով։ Դրան մասնակցել էր Ղուկասյանի որդին՝ Սպարտակ Ղուկասյանը։

13 տարի անց կրկին քաղաքապետարանի ճանապարհը բռնած Ղուկասյանը, այսպես ասած, չի բարեփոխվել։ Օրեր առաջ նոր քրեական գործ հարուցվեց նրան վերագրվող ձայնագրության հետ կապված։ Հրապարակված ձայնագրությունում Վարդան Ղուկասյանը խոսում էր Գյումրիի շուկաներից մեկի աշխատակիցների հետ հանդիպում կազմակերպելու մասին և հիշեցնում, որ ժամանակին ինքն է նրանց տաղավարներ տվել, որով մինչև հիմա տուն են պահում: Ձայնագրության մեջ նաև կոպիտ ու հայհոյախառն արտահայտություններ կան: Ղուկասյանը ուղիղ չի հերքում, որ ինքն է խոսում, բայց նաև արհեստական բանականությանն է վերագրում ձայնագրությունը: Վարդան Ղուկասյանն անցնում է նաև ապօրինի հարստանալու վերաբերյալ գործերով։

Գյումրիում տեղի ունեցած ընտրություններից հետո հրավիրված ասուլիսից հետո էլ ՀՔԱՎ գրասենյակը Գլխավոր դատախազություն հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել Վարդան Ղուկասյանի կողմից հնչեցված ատելության, անհանդուրժողականության, թշնամանք հրահրող խոսքերի և եկեղեցու մեջ քահանա գնդակահարելու սպառնալիքի հետ կապված։ 

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան