Պաշտոնական Բաքուն արձագանքել է Եվրոպայի խորհրդի Ազգային փոքրամասնությունների պաշտպանության շրջանակային կոնվենցիայի խորհրդատվական կոմիտեի Ադրբեջանի վերաբերյալ հրապարակված զեկույցին, որտեղ արդրադարձ է կատարվում նաև Լեռնային Ղարաբաղի հայերին։ Ադրբեջանի ԱԳՆ-ի հայտարարության մեջ նշում է, որ Բաքուն սերտորեն համագործակցել է Խորհրդատվական կոմիտեի հետ մոնիթորինգի հինգերորդ շրջանի ընթացքում: «Զեկույցում պարունակվող որոշ դատողությունների անհիմն լինելը և երկրում տիրող իրողությունների ոչ ճշգրիտ արտացոլումը …

