Թրամփի վարչակազմը «լսում է Մոսկվայի դիրքորոշումը և հասկանում մտահոգությունները»․ Պուտինի ներկայացուցիչն ԱՄՆ-ում բանակցությունների մանրամասներ է փոխանցել

Լուրեր

09.08.2026 | 13:13
Դաշտավանում ծեծկռտուք է եղել․ մասնակիցները հարվածել են քարերով, մահակներով և կռփազենքով
09.08.2026 | 12:56
Սևանա լճում ջրափրկարարները նկատել են շրջված ջրային մոտոցիկլետ․ ՆԳՆ
09.08.2026 | 12:38
Հովիկ Աբրահամյանի որդին կալանավորվել է
09.08.2026 | 11:47
Վթարային ջրանջատում Երևանում
09.08.2026 | 11:33
Ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեծանիվ-նավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ ՆԳՆ
09.08.2026 | 11:18
Ուկրաինան հարվածներ է հասցրել Բելգորոդին․ տուժել է 13 մարդ
09.08.2026 | 11:01
Ռուսաստանը հարվածել է Օդեսային և Խարկովին․ երկու մարդ զոհվել է, ավելի քան 20-ը՝ վիրավորվել
09.08.2026 | 10:44
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.08.2026 | 10:15
Վթարային ջրանջատում Արարատում
09.08.2026 | 00:05
Էդգար Սևիկյանը խաղացել է Մադրիդի «Ռեալի» դեմ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 19:55
Օգոստոսի 10-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.08.2026 | 19:53
Սայաթ-Նովայի պողոտայում բռնկված հրդեհը մարվել է
08.08.2026 | 19:43
Բանակային խաղերը մասնակիցների համար ստեղծում են ինքնադրսևորման նոր հարթակներ. վարչապետ
08.08.2026 | 19:40
Ավարտվել են ուժային կառույցների միջև անցկացվող բանակային 4-րդ խաղերը. հայտնի են հաղթողները
08.08.2026 | 19:25
Հրդեհ՝ Սայաթ-Նովայի պողոտայի շենքերից մեկում. 5 բնակչի տարհանել են
Բոլորը

Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի ղեկավար, օտարերկրյա երկրների հետ ներդրումների և տնտեսական համագործակցության հարցերով ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևը հայտնել է, որ «Թրամփի վարչակազմի առանցքային անդամների» հետ քննարկել է ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև հարաբերությունների վերականգնման հարցը։ Վաշինգտոն մեկնած Դմիտրիևի հայտարարությունները ներկայացրել է ՏԱՍՍ գործակալությունը, ըստ որի՝ Պուտինի ներկայացուցիչը զրուցել է «լրագրողների փոքր խմբի հետ», փոխանցում է Meduza-ն։

Դմիտրիևը հայտարարել է, որ «վերջին երկու օրերին» Վլադիմիր Պուտինի հանձնարարությամբ հանդիպումներ է անցկացել, որոնց հիմնական թեմաներից մեկը եղել է «Մոսկվայի և Վաշինգտոնի միջև երկխոսության վերականգնումը»։

«Եվ մենք, իհարկե, տեսնում ենք, որ շատ խաղացողներ, տարբեր երկրներ փորձում են խաթարել այս երկխոսությունը: Եվ նրանք փորձում են խանգարել այն հարցերի լուծմանը, որոնք պետք է լուծվեն»,- ասել է  Պուտինի ներկայացուցիչը։

Նրա խոսքով՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը, ի տարբերություն նախկին նախագահ Ջո Բայդենի վարչակազմի, «լսում է Ռուսաստանի դիրքորոշումը և հասկանում է նրա մտահոգությունները»։ Դմիտրիևն ասել է, որ հանդիպումներում քննարկվել են նաև տնտեսական և ներդրումային բնույթի հարցեր։

«Մենք տեսնում ենք ամերիկյան ընկերությունների՝ Ռուսաստան վերադառնալու մեծ ցանկություն: Եվ մենք տեսնում ենք, որ շատ ամերիկյան ընկերություններ պարզապես ցանկանում են զբաղեցնել այն տեղը, որտեղից հեռացել են եվրոպական ընկերությունները», – նշել է Դմիտրիևը՝ հավելելով, որ «միայն այնտեղ, որտեղ դա օգտակար է Ռուսաստանի համար»։

Նա նաև հայտնել է, որ քննարկվել են Արկտիկայում հնարավոր համագործակցությունը հազվագյուտ  մետաղների և «տարբեր այլ ոլորտներում»։

Բացի այդ, Դմիտրիևը հայտնել է, որ Մոսկվան և Վաշինգտոնը քննարկել են ուղիղ չվերթների վերականգնման հարցը։

«Մեր դեսպանատունը, ԱԳՆ-ն աշխատում է շատ մեծ թվով կարևոր խնդիրների, այդ թվում՝ ռուսաստանցիների համար գործնական հարցերի ուղղությամբ։ Եվ փաստացի ակտիվ աշխատանքներ են տարվում ուղիղ չվերթների վերականգնման ուղղությամբ։ Հույս ունենք այս հարցում առաջընթաց գրանցել»,- ասել է  նա։

Դմիտրիևը հավելել է՝ Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև նոր բանակցությունների ժամկետները կորոշվեն «առաջիկայում»։ Նա նաև շեշտել է, որ Ռուսաստանի և ԱՄՆ-ի հարաբերություններում «դրական դինամիկա» է գրանցվում, և կա «ստեղծագործական ոգի»։

Ավելի վաղ լրատվամիջոցները տեղեկություններ էին տարածել, որ Դմիտրիևը Վաշինգտոնում հանդիպել է Մերձավոր Արևելքի հարցերով Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթկոֆի հետ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի