Պուտինի ներկայացուցիչն և Թրամփի հատուկ բանագնացը հանդիպել են Վաշինգտոնում

Լուրեր

09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:44
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը գտնվում է Ադրբեջանի խնամակալության ներքո․ Эхо
09.10.2026 | 20:30
Բաքուն դիվանագետներին Գանձասար է տանում, որպեսզի հայերին ջնջի Ղարաբաղի պատմությունից․ Ալթայ Գոյուշով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:20
Ղրիմը՝ Ռուսաստանի մա՞ս․ մոլորեցնող քարտեզը՝ վաճառքում․ ով է վերահսկում ուսումնական նյութերը
09.10.2026 | 20:10
Ժանտախտ․ ինչպես է փոխանցվում, որքանով է վտանգավոր և արդյոք բուժում կա․ զրույց մասնագետի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:00
Կթանկանա ՀՀ-ի քաղաքացի դառնալն ու հրաժարվելը․ ի՞նչ խստացում է սպասվում․ զրույց ՆԳՆ փոխնախարարի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 19:54
ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Միջազգային քրեական դատարանի նկատմամբ
09.10.2026 | 19:47
Մոսկվայի բոլոր չորս օդանավակայաններում ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել
Բոլորը

Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի ղեկավար, օտարերկրյա երկրների հետ ներդրումների և տնտեսական համագործակցության հարցերով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևը Վաշինգտոնում հանդիպել է Մերձավոր Արևելքի հարցերով Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթկոֆի հետ, գրում է Reuters-ը։

«Նա ռուս ամենաբարձրաստիճան պաշտոնյան է, որն այցելել է ԱՄՆ՝ Ուկրաինա Ռուսաստանի լայնամասշտաբ ներխուժման մեկնարկից ի վեր»,- գրում է լրատվամիջոցը։

Ապրիլի 3-ի առավոտյան Դմիտրիևը X-ում հայտարարություն է տարածել Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև երկխոսության կարևորության մասին։

«Ինչ էլ լինի քաղաքականությունը, ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև երկխոսությունը կարևոր է: Խոսքը բոլորի համար ավելի ապահով, ավելի բարեկեցիկ աշխարհի կառուցման մասին է»,- գրել է նա։

Հավելենք՝ ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել, որ Դմիտրիևն այս շաբաթ կայցելի Վաշինգտոն՝ հանդիպելու Մերձավոր Արևելքի հարցերով Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթկոֆի հետ։

Դմիտրիևը ԱՄՆ պատժամիջոցների տակ է։ Այդ պատճառով ԱՄՆ կառավարությունը ժամանակավորապես չեղարկել է նրա նկատմամբ սահմանափակումները՝ թույլ տալու համար, որ Պետքարտուղարությանը նրան վիզա տրամադրի։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի