Ադրբեջանի առաջ քաշած նախապայմանները ձգձգում են խաղաղության համաձայնագրի ստորագրման գործընթացը. Ֆրանսիայի ԱԳ նախարար

Լուրեր

06.10.2026 | 12:37
TRIPP-ի զարգացմանը զուգահեռ սպասվում է Հայաստան–Թուրքիա սահմանի բացում․ Փաշինյան
06.10.2026 | 12:26
Թրամփը հայտարարել է, որ Իրանը հնարավոր հարձակման դեպքում կարող էր «ոչնչացնել» Լոս Անջելեսն ու Սան Դիեգոն
06.10.2026 | 12:18
Էրիկ Փիլոյան. «Ամենամեծ պատճառներից մեկը, որ չպարտվեցինք՝ թիմի մթնոլորտն է». ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 12:13
Արամ Վարդևանյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 12:10
Հրմշտոց ԱԺ-ում ՔՊ-ականների և ընդդիմադիրների միջև // ԱՀԿ-ն՝ ժանտախտի ռիսկի մասին․ ԼՈՒՐԵՐ
06.10.2026 | 12:01
Հաքերները Դանիայում հասանելիություն են ստացել 8,8 միլիոն մարդու տվյալներին
06.10.2026 | 12:00
«Արա, ա՛յ տղա», «Արայով չխոսաս». վեճի կիզակետում ՔՊ-ից Բաքոյանն ու Գյուլնազարյանն են և «Ուժեղ Հայաստանի» փորձագետը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:52
Վոլոդյա Հակոբյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 11:45
Ինչ են քննարկում Սասուն Միքայելյանը և Նարեկ Կարապետյանը վիճաբանության ժամանակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:38
Նարեկ Կարապետյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 11:36
Օվերչուկն ու Մուստաֆաևը քննարկել են առևտրատնտեսական համագործակցությունն ու «Հյուսիս–Հարավ» միջանցքի զարգացումը
06.10.2026 | 11:35
«Ա՛ղբ»․ ԱԺ նիստերի դահլիճում իրավիճակը չի հանդարտվում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:31
Արի տեսնեմ՝ ինչ ես ասում․ ԱԺ դահլիճում իրավիճակը դարձյալ լարվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:27
Ռուսական զորքերը հարվածել են Զապորոժիեում Դնեպր գետի վրայով անցնող կամուրջներից մեկին․ 5 մարդ տուժել է
06.10.2026 | 11:24
Դուրս եմ հանելու, հետո՝ դուրս շպրտեմ, հետո՝ խմբակային ցույց տանք, թե որը որից հետո ա․ Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը
Ֆրանսիայի՝ Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոյի հայտարարության առնչությամբ
Ապրիլի 2-ին Ֆրանսիայի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի՝ միջազգային վերջին զարգացումներին նվիրված նիստի ընթացքում, պատասխանելով նախագահական մեծամասնությունը ներկայացնող «Միասին» խմբակցության պատգամավոր Մոդ Պետիի հարցին, Ֆրանսիայի՝ Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն ընդգծել է, որ Ֆրանսիան առաջիններից է, ով ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունների ավարտը և կոչ է արել կարճ ժամանակում ստորագրել համաձայնագիրը. տեղեկանում ենք Ֆրանսիայում ՀՀ դեսպանության տարածած հաղորդագրությունից։

Իր խոսքում նախարար Բարոն անընդունելի է որակել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման համար Ադրբեջանի կողմից առաջ քաշվող ՀՀ Սահմանադրության փոփոխության նախապայմանը և շեշտել է, որ նման նախապայմանները ձգձգում են ստորագրման գործընթացը։

Նա նշել է, որ ինչպես Ֆրանսիան, այնպես էլ՝ Եվրոպական Միությունը ուշադիր հետևում են Ադրբեջանում կամայականորեն ազատությունից զրկված բոլոր անձանց շուրջ իրավիճակին և կոչ են անում նրանց ազատ արձակել երկու երկրների միջև ընթացող կարգավորման գործընթացի շրջանակներում։

«Հարավային Կովկասը պետք է դառնա խաղաղության և բարգավաճման տարածք։ Եվրոպական Միությունը կարող է դեր խաղալ սահմանների բացմանը, տարածաշրջանի ապաշրջափակմանը նպաստելու հարցում՝ ի շահ տարածաշրջանի բնակչության։ Հենց այս պատճառով մենք կոչ ենք անում հարգել ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը՝ խաղաղության գործընթացի և խաղաղության համաձայնագրի շրջանակներում, որը պետք է այսուհետ կնքվի երկու երկրների միջև,»-հավելել է Ֆրանսիայի՝ Եվրոպայի և արտաքին գործերի նախարարը։