0-ի փոխարեն 10 տոկոս տուրք․ ինչպես կազդի Թրամփի որոշումը ՀՀ տնտեսության վրա. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 14:41
Հայտնի է ֆիզիկայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրը
06.10.2026 | 14:32
Ստամբուլի դպրոցներից մեկում դանակով հարձակման դեպք է տեղի ունեցել․ 8 աշակերտ վիրավորվել է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 14:23
Ռաֆինյան երկարաձգել է «Բարսելոնայի» հետ պայմանագիրը. Աղբյուր
06.10.2026 | 14:14
«Դուք սաղ կյանքում թուրքերենի շարադրություն եք գրել», «Խելոք պուպուի պես գրում եք», «Խառնում ես»․ լեզվակռիվ Կարապետյանի ու Ռուբինյանի միջև․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 14:05
Բուլղարիայի ափերին ԱԹՍ-ները հարվածել են երկու նավի․ դրանցից մեկը խորտակվել է, անձնակազմը՝ անհետ կորել
06.10.2026 | 13:57
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել Արգենտինայի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 13:49
Հոկտեմբերի 6-ի երեկոյան և 7-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում են հորդառատ անձրևներ
06.10.2026 | 13:40
Բաքուն հայտնել է, որ Սև ծովում բեռնատար նավի վրա ԱԹՍ-ի հարձակման հետևանքով Ադրբեջանի քաղաքացի է զոհվել, ևս մեկը՝ անհետ կորել
06.10.2026 | 13:32
Ռուբեն Ռուբինյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
06.10.2026 | 13:31
NYMEX․ Ոսկու գինը նվազել է, արծաթինն ու պլատինինը՝ աճել
06.10.2026 | 13:24
Որ մի քիչ ջանք թափեմ, էնքան կպայմանավորվեմ Ձեզ հետ․ Ռուբեն Ռուբինյանը՝ Քրիստինե Վարդանյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 13:18
Հայաստանը և Cerebras-ը քննարկել են AI ենթակառուցվածքների ոլորտում համագործակցությունը
06.10.2026 | 13:06
Նաիր Թիկնիզյան. «Հպարտ եմ մեր հավաքականով»
06.10.2026 | 12:58
Պետք է տանել «ԱԱԾ պադվալ» և տասնամյակներով պահել. Նարեկ Կարապետյանը` ադրբեջանցի զինվորի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 12:47
Արթուր Խաչատրյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մաքսատուրքեր սահմանեց Միացյալ Նահանագներ ներմուծվող ապրանքների վրա՝ ապրիլի 2-ն անվանելով «Ազատագրման օր»։ Թրամփը Սպիտակ տան Վարդերի պարտեզում ելույթի ընթացքում ցուցադրել է մի աղյուսակ, որտեղ ներկայացված են ավելի քան 100 երկրներ և տուրքերի սահմանված չափերը։ Մաքսատուրքերը չեն շրջանցի նաև Հայաստանի արտահանողներին․ ըստ Թրամփի հրապարակած ցանկի՝ ՀՀ-ից ԱՄՆ ներկրվող ապրանքների համար կգանձվի 10 տոկոս տուրք։ 

Հայաստանից ավելի քան 3600 անուն ապրանք էր առանց մաքսատուրքի արտահանվում ԱՄՆ՝ ասում է տնտեսագետ, Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը։ Նրա խոսքով՝ ԱՄՆ արտահանվում են վերարկուներ, կիսավերարկուներ, կոստյումներ, ծխախոտ, բանջարեղեն, մրգեր, պահածոներ, գինի, խմելու ջուր, օղի, ինչպես նաև ոսկերչական իրեր, էլեկտրոնային սարքեր, շոկոլադ։ 

Հայաստանի ընդհանուր արտահանումը 16 մլրդ դոլարի է հասնում, որից 50 միլիոնն է բաժին ընկնում ԱՄՆ-ին։ Մակարյանի կարծիքով՝ չնայած սա մեծ գումար չէ, սակայն կարևորն այստեղ նմանատիպ երկրի հետ առևտուր ունենալն է։

Տնտեսագետ Աղասի Թավադյանն էլ նշում է՝ չնայած 2022-2023 թվականներին Հայաստանից դեպի ԱՄՆ արտահանման որոշակի աճ է արձանագրվել, վերջին երկու տարիներին անկում կա։  

ՀՀ-ն այն երկրների թվում է, որոնց նկատմամբ Թրամփը սահմանել է նվազագույն մաքսատուրքը։ Օրինակ՝ Եվրամիությունից ներմուծվող ապրանքների համար նա մաքսատուրքեր է սահմանել 20 տոկոսի չափով, Չինաստանի համար՝ 34 տոկոս, Ճապոնիայի համար՝ 24, Հնդկաստանի համար՝ 26 տոկոս։ Վրաստանի, Ադրբեջանի ու Թուրքիայի, Իրանի համար նույնպես նվազագույն՝ 10 տոկոս տուրք է սահամանվել։ Ուշագրավ է, որ ցուցակում ներառված չեն ՌԴ-ն, Բելառուսը։

Նոր կարգավորումն ուժի մեջ կմտնի ԱՄՆ ժամանակով ապրիլի 3-ի կեսգիշերին։

Մանրամասները՝ տեսանյութում։ 

Անի Թամրազյան