Բաքվում Արցախի ղեկավարների շինծու գործերով նիստում Դավիթ Իշխանյանը պատասխանել է պետական մեղադրողների հարցերին

Լուրեր

06.10.2026 | 10:32
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.10.2026 | 10:20
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 6-ի դրությամբ
06.10.2026 | 10:07
Եղիշե Մելիքյանը՝ Չեռնոգորիայի հավաքականի հետ ոչ-ոքիի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:00
ԱԺ քառօրյայի մեկնարկը` ՈՒՂԻՂ
06.10.2026 | 09:45
Մեղրիում հրդեհ է բռնկվել երկհարկանի տանը․ այրվել է շուրջ 200 քմ տարածք
06.10.2026 | 09:31
ՄԻՊ-ը խնդիրներ է արձանագրել Երևանի երեխայի խնամքի կենտրոնում
06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
Բոլորը

Բաքվի զինվորական դատարանում այսօր ընթացող Արցախի ղեկավարների շինծու գործերով դատական նիստում Արցախի ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը շարունակել է պատասխանել պետական  մեղադրանքը պաշտպանող դատախազների հարցերին։ Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ նրան, մասնավորապես, հարցրել են 2023 թվականի սեպտեմբերին Արցախի դեմ իրականացված ռազմական ագրեսիայից հետո Ստեփանակերտում իրեն պատկանող հյուրանոցում, իբր, հայտնաբերված զենք-զինամթերքի և կապի տարբեր միջոցների մասին։ Նա նշել է, որ հյուրանոցին են պատկանել միայն կապի միջոցներն, իսկ զենքերը, իբր, բերել են հայազգի բնակիչները։

Իշխանյանը նաև իրեն անվանել է ՀՅԴ կուսակցության ակտիվ անդամ և հայտարարել, որ ռազմավարական նպատակը Ղարաբաղի միացումն էր Հայաստանին։

Հաղորդվում է, որ հաջորդ դատական նիստը նշանակվել է ապրիլի 4-ին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի