Քիչ առաջ Կոմիտաս-Վաղարշյան խաչմերուկում դեռեւս չպարզված հանգամանքներում անհայտ անձը քարով հարվածել է 45 համարի երթուղին սպասարկող «Ժոնգ թոնգ» մակնիշի հասարակական տրանսպորտային միջոցին և դիմել փախուստի․ այս մասին գրառմամբ տեղեկացրել է «Ավտոբուս» ՓԲԸ-ի խոսնակ Գեղամ Ասատրյանը։ «Վարորդը ներկայացրել է հաղորդում հանցագործության մասին»,- գրել է խոսնակը։ ՆԳՆ-ից էլ Factor TV-ին հայտնեցին, որ այս պահին ստուգողական գործողություններ են …

