Նախիջևանի հատուկ նշանակության ստորաբաժանման մի խումբ պահեստազորի սպաներ այսօր բողոքի ակցիա են անցկացրել Ադրբեջանի նախագահի վարչակազմի շենքի մոտ, գրում է Թուրան գործակալությունը։ Նշվում է, որ բողոքավորները մասնակցել են Արցախյան 44-օրյա պատերազմին, իսկ վիրավորում ստանալուց հետո զորացրվել են։ Նրանք հայտարարել են, որ իրենց հասանելիք վճարումները չեն ստանում։ Բողոքի ակցիայի մասնակիցների խոսքով՝ նախագահի հրամանագրով իրենք պետք է …