Թուրքիան և Հայաստանը համակարծիք են, որ Անկարա-Երևան բանակցությունների վերջնական նպատակը երկու երկրների միջև հարաբերությունների լիակատար կարգավորումն է, ներառյալ դիվանագիտական հարաբերությունների հաստատումը և սահմանների բացումը։ Այս մասին Անթալիայում ընթացող 4-րդ դիվանագիտական ֆորումի շրջանակներում լրագրողներին ասել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը․ փոխանցում է «Անադոլու» գործակալությունը։ Դիվանագիտական գերատեսչության ղեկավարը նշել է, որ ֆորումի շրջանակներում հանդիպել է …

