Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում ապրիլի 23-ին ժամը 15:00-ին տեղի կունենա «Փաստագրելով հանցագործությունը. Հայոց ցեղասպանության ականատես վավերագրողները» խորագրով ժամանակավոր ցուցադրության բացումը՝ նվիրված Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին: Ինչպես տեղեկանում ենք Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տարածած հաղորդագրությունից, ցուցադրության մեջ ներկայացված են շուրջ յոթ տասնյակ ականատեսի վավերագրություններ՝ հուշագրություններ, օրագրություններ, զեկուցագրեր, ֆոտո-դոկումենտալ նյութեր, ֆիլմեր և այլն: Ականատես-վավերագրողների աշխարհագրությունը ներառում է մի քանի …

