ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, թե Ուկրաինայի ժողովուրդը պետք է նոր ղեկավարություն ընտրի՝ Մոսկվայի հետ հուշագիր ստորագրելու համար

Լուրեր

08.09.2026 | 17:22
Հայկական ճարտարապետության նոր հասցեն․ Amanoo-ի միջազգային ճանապարհը
08.09.2026 | 17:13
Ռուսական կողմի սահմանափակումները չեն համապատասխանում ԵԱՏՄ սկզբունքներին. Էկոնոմիկայի փոխնախարար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 17:02
Ռուսական ԱԹՍ-ն ուղիղ եթերի ժամանակ հարվածել է ուկրաինական հեռուստաալիքի շենքին
08.09.2026 | 16:50
Կինս մրցույթով է մանկապարտեզի տնօրեն դարձել․ միակ մասնակիցն է եղել․ Կատվալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 16:41
Ուկրաինայի գլխավոր դատախազը հրաժարական է տվել կոռուպցիոն սկանդալի ֆոնին
08.09.2026 | 16:32
Նոր սահմանադրության հրապարակված տեքստը պաշտոնական չէ․ 5 օր առաջ ստեղծված կայքը, Իկոնոմովի պնդումը և նախարարության պարզաբանումը
08.09.2026 | 16:12
Տուգանելու ենք միջմարզային տրանսպորտի տերերին. Երևանի փոխքաղաքապետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 16:03
«Ռուսական տներ» կբացվեն Արտաշատում ու Աշտարակում․ ռուսական ԶԼՄ
08.09.2026 | 15:52
Երևանի բենզալցակայաններից մեկը տուգանվել է թերլիցքավորման համար
08.09.2026 | 15:43
Ջերմաստիճանը կբարձրանա առաջիկա օրերին
08.09.2026 | 15:28
Մարիաննա Ղահրամանյանը՝ ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ
08.09.2026 | 15:16
Թուրք ընդդիմադիր պատգամավորն այցելել է Անի ու խոսել ՀՀ-ի հետ սահմանային առևտրի վերսկսման ցանկության մասին
08.09.2026 | 14:50
Հրշեջ-փրկարարները մարել են տանը բռնկված հրդեհը` կանխելով կրակի տարածումը դեպի այլ բնակարաններ
08.09.2026 | 14:41
Էներգետիկ դիմակայունության ամրապնդումը և էներգիայի աղբյուրների դիվերսիֆիկացումը ՀՀ կառավարության առաջնահերթություններից են. Միրզոյան
08.09.2026 | 14:37
Wizz Air-ը հոկտեմբերից Երևանից 3 նոր ուղղությամբ չվերթներ կսկսի
Բոլորը

Ուկրաինայի ժողովուրդը պետք է նոր ղեկավարություն ընտրի՝ Ռուսաստանի Դաշնության հետ հուշագիրը ստորագրելու համար, խորհրդարանի ղեկավարը կարող է իրավաբանորեն չհամապատասխանել ստորագրողի դերին։ ՏԱՍՍ-ի հետ զրույցում այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ իրավաբանական վարչության ղեկավար Մաքսիմ Մուսիխինը՝ մեկնաբանելով հնարավոր փաստաթղթի կնքման հետ կապված իրավիճակը։

«Կարևորն այն է, թե ում ստորագրությունն է փաստաթղթերում, քանի որ նրանց ներկայիս առաջնորդը վաղուց կորցրել է նույնիսկ ներքին լեգիտիմությունը, ոչ միայն արտաքին։ Համապատասխանաբար, կարող են խնդիրներ առաջանալ նման անձի կողմից ստորագրված ցանկացած համաձայնագրի վավերականության հետ կապված»,- ասել է նա։

Ռուս դիվանագետի խոսքով՝ պետք է բացարձակապես վստահ լինել, որ կարգավորման վերաբերյալ համաձայնագիրը ուկրաինական կողմից ստորագրվում է «այն անձի կողմից, ով ունի դա անելու ժողովրդի մանդատը», «հակառակ դեպքում՝ խնդիրներ կլինեն»։

Նա նաև նշել է, թե Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հարմար չէ ստորագրողի դերի համար։ Մուսիխինը նաև ասել է, թե հուշագիրը քննարկվել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջև զրույցի ժամանակ, «անհրաժեշտ է այն ճիշտ ստորագրող», բայց «դա հիմա խնդիր է»։

Հիշեցնենք, որ մայիսի 19-ին Թրամփի հետ երկժամյա զրույցից հետո լրագրողների հետ զրույցում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ Մոսկվան «պատրաստ է ուկրաինական կողմի հետ համագործակցել մի շարք դիրքորոշումներ սահմանող հնարավոր խաղաղության պայմանագրի վերաբերյալ հուշագրի շուրջ»։ Ըստ նրա՝ այդ դիրքորոշումների թվում են կարգավորման սկզբունքները և խաղաղության համաձայնագրի հնարավոր կնքման ժամկետները, այդ թվում՝ «որոշակի ժամանակահատվածով հնարավոր հրադադարը, եթե ձեռք բերվեն համապատասխան պայմանավորվածություններ»։

ԱՄՆ պետքարտուղար Մարկո  Ռուբիոն էլ ասել է, որ Ռուսաստանը խոստացել է Միացյալ Նահանգներին ուղարկել «այն պայմանները, որոնք անհրաժեշտ են Ուկրաինայի հետ հրադադարի հասնելու համար»։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի