Ռուբիոն հայտարարել է, որ Թրամփը զիջումների չի գնացել Պուտինին

Լուրեր

07.10.2026 | 10:15
Հայաստանի ներկայացուցիչները ադրբեջանցի և միջազգային փորձագետների հետ Լոնդոնում մասնակցել են աշխատաժողովի
07.10.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 7-ի դրությամբ
07.10.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
Բոլորը

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Սենատի լսումների ժամանակ հայտարարել է, որ երկրի նախագահ Դոնալդ Թրամփը որևէ զիջում չի արել Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինին, որի հետ մայիսի 19-ին տարեսկզբից ի վեր երրորդ հեռախոսազրույցն է ունեցել, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը։

«Նա ոչ մի զիջում չի ստացել»,- ասել է Ռուբիոն Պուտինի մասին՝ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի լսումների ժամանակ պատասխանելով դեմոկրատ ներկայացուցիչ Ջին Շահինի հարցին։

Ըստ Շահինի՝ Թրամփի՝ Սպիտակ տուն վերադառնալուց հետո Պուտինն ավելի շատ խթան ունի գրավելու Ուկրաինայի տարածքները, և Ռուսաստանի նախագահը «ճնշում չի զգում Ուկրաինայում հրադադարի հարցում համաձայնության գալու համար»։

Ռուբիոն նաև ասել է, որ Թրամփը դեռևս մտադիր չէ նոր պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ։ Ինքը՝ Թրամփը, ավելի վաղ խուսափողաբար էր պատասխանել պատժամիջոցների մասին հարցին։

«Եթե իսկապես պարզ դառնա, որ ռուսները հետաքրքրված չեն խաղաղության համաձայնագրով և պարզապես ցանկանում են շարունակել պատերազմը, ապա այդ պահը կարող է գալ»,- ասել է Ռուբիոն։

ԱՄՆ պետքարտուղարը նշել է՝ Թրամփը «կարծում է, որ եթե հիմա սկսեն սպառնալ պատժամիջոցներով, ռուսները կդադարեն խոսել»։

«Նա ցանկանում է հնարավորինս երկար պահպանել երկու կողմերի վրա խաղաղության հասնելու համար ազդելու կարողությունը»,- ասել է Ռուբիոն՝ հավելելով, որ «երբ որոշակի գործողություններ ես անում, կորցնում ես ազդեցությունը հակամարտության կողմերից մեկի վրա», ինչը ենթադրում է, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցները կարող են վտանգել Վաշինգտոնի՝ Մոսկվայի և Կիևի հետ խոսելու կարողությունը։

Politico-ի փոխանցմամբ՝ Ռուբիոն նաև ասել է, որ Ռուսաստանը խոստացել է Միացյալ Նահանգներին ուղարկել «այն պայմանները, որոնք անհրաժեշտ են Ուկրաինայի հետ հրադադարի հասնելու համար»։

«Մենք հասկանում ենք, որ ռուսները պատրաստվում են կազմել պայմաններ, որոնք անհրաժեշտ են հրադադարի հասնելու համար, որը հետագայում հնարավորություն կտա ավելի լայն բանակցություններ վարել։ Մենք սպասում ենք այդ պայմաններին, և շատ ավելի լավ կհասկանանք պարոն Պուտինի հաշվարկը, երբ տեսնենք, թե ինչ տեսք ունեն այդ պայմանները»,- նշել է ԱՄՆ պետքարտուղարը։

Ռուբիոն, որը Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում բախվել է դեմոկրատների և հանրապետականների կողմից հարցերի Ռուսաստանի նկատմամբ Վաշինգտոնի մոտեցման վերաբերյալ, պաշտպանել է ԱՄՆ նախագահի՝ մինչ այժմ գործադրած ջանքերը։ Նա նաև չի ընդունել ԱՄՆ նոր վարչակազմի կողմից Ուկրաինայի նկատմամբ քաղաքականության վերաբերյալ քննադատությունը։

Մինչ այդ, ԵՄ-ն երեքշաբթի ընդունել է Ռուսաստանի դեմ նոր միջոցառումներ, իսկ Կոնգրեսի հանրապետականները հայտարարել են, որ սպասում են Սպիտակ տան կանաչ լույսին՝ Մոսկվայի նկատմամբ երկկողմ պատժամիջոցներ կիրառելու համար։

Ռուբիոն դրական քայլ է համարել անցյալ շաբաթ Ստամբուլում Ռուսաստանի և Ուկրաինայի միջև տեղի ունեցած բանակցությունները, որոնք ավարտվեցին 1000 ռազմագերիների փոխանակման համաձայնությամբ, սակայն ասել է՝ «մենք դեռ չենք տեսել խաղաղության ուղղությամբ քայլեր»։

Ռուսաստանի առաջարկին սպասելու՝ ԱՄՆ-ի որոշումը Մոսկվայի և Կիևի միջև պատերազմը դադարեցնելու հարցում դիրքորոշման փոփոխության վերջին դրսևորումն է։

Հիշեցնենք, որ Դոնալդ Թրամփը և Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցել մայիսի 19-ի երեկոյան։ Սա ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահների միջև երրորդ հեռախոսազրույցն էր Թրամփի՝ ԱՄՆ նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո։ Նախորդ զրույցները տեղի էին ունեցել փետրվարի 12-ին և մարտի 18-ին։ Պուտինը հայտարարել էր, որ Մոսկվան պատրաստ է Կիևի հետ քննարկել «ապագա խաղաղության պայմանագրի վերաբերյալ հուշագիր»։ Զելենսկին, մեկնաբանելով Պուտինի հուշագրի գաղափարը, ասել էր, որ Ուկրաինան զորքերը դուրս չի բերի իր տարածքից, ինչպես պահանջում է Ռուսաստանը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի