ԱԹՍ-ների հարձակումների պատճառով Մոսկվայի օդանավակայաններում կոլապս է․ ավելի քան 160 չվերթ է հետաձգվել

Լուրեր

09.08.2026 | 12:56
Սևանա լճում ջրափրկարարները նկատել են շրջված ջրային մոտոցիկլետ․ ՆԳՆ
09.08.2026 | 12:38
Հովիկ Աբրահամյանի որդին կալանավորվել է
09.08.2026 | 11:47
Վթարային ջրանջատում Երևանում
09.08.2026 | 11:33
Ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեծանիվ-նավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ ՆԳՆ
09.08.2026 | 11:18
Ուկրաինան հարվածներ է հասցրել Բելգորոդին․ տուժել է 13 մարդ
09.08.2026 | 11:01
Ռուսաստանը հարվածել է Օդեսային և Խարկովին․ երկու մարդ զոհվել է, ավելի քան 20-ը՝ վիրավորվել
09.08.2026 | 10:44
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.08.2026 | 10:15
Վթարային ջրանջատում Արարատում
09.08.2026 | 00:05
Էդգար Սևիկյանը խաղացել է Մադրիդի «Ռեալի» դեմ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 19:55
Օգոստոսի 10-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.08.2026 | 19:53
Սայաթ-Նովայի պողոտայում բռնկված հրդեհը մարվել է
08.08.2026 | 19:43
Բանակային խաղերը մասնակիցների համար ստեղծում են ինքնադրսևորման նոր հարթակներ. վարչապետ
08.08.2026 | 19:40
Ավարտվել են ուժային կառույցների միջև անցկացվող բանակային 4-րդ խաղերը. հայտնի են հաղթողները
08.08.2026 | 19:25
Հրդեհ՝ Սայաթ-Նովայի պողոտայի շենքերից մեկում. 5 բնակչի տարհանել են
08.08.2026 | 18:48
Խաղաղությունն ու բարգավաճումը փոխկապակցված են. Ռուբիոն՝ Հայաստանի և Ադրբեջանի տնտեսական հնարավորությունների մասին
Բոլորը

Մոսկվայի օդանավակայանների աշխատանքում սահմանափակումների պատճառով առնվազն 162 չվերթ է հետաձգվել։ Այս մասին հայտնում է տարածաշրջանային տրանսպորտային դատախազությունը, գրում է Meduza-ն։

Գերատեսչության տվյալներով՝ մայիսի 22-ին, տեղի ժամանակով 11:00-ի դրությամբ, «Շերեմետևո» օդանավակայանում ուշացել է 72 չվերթ, «Դոմոդեդովո»-ում՝ 71, իսկ «Վնուկովո»-ում՝ 19 չվերթ։

Ավելի վաղ՝ մայիսի 22-ի գիշերը և առավոտյան, Ռոսավիացիան Մոսկվայի և Ժուկովսկիի օդանավակայաններում չվերթների ժամանման և մեկնման ժամանակավոր սահմանափակումներ էր մտցրել։ Մոսկվայի իշխանությունները երկրորդ օրն անընդմեջ պարբերաբար հաղորդում են տարածաշրջանում անօդաչու թռչող սարքերի խոցման մասին։

Ռուսաստանի ՊՆ-ն հայտնել է, որ գիշերվա ընթացքում ՀՕՊ ուժերը խոցել են ուկրաինական 105 անօդաչու թռչող սարք, որոնցից 35-ը գտնվել է Մոսկվայի մարզի տարածքում։

Ռոսավիացիայի հաղորդմամբ՝ մայիսի 21-22-ին, ընդհանուր առմամբ, 82 ինքնաթիռ է ուղղորդվել դեպի այլընտրանքային օդանավակայաններ։

«Գրեթե բոլորն արդեն վայրէջք են կատարել իրենց սկզբնական նշանակման օդանավակայաններում»,- ասվում է գերատեսչության մամուլի ծառայության հայտարարության մեջ։

Միաժամանակ, ռուսական տելեգրամ ալիքները հաղորդում են, որ Մոսկվայի օդանավակայաններում կոլապս է առաջացել։ Ռոսավիացիան, սակայն, հերքել է։

«Չնայած ժամանակացույցի փոփոխություններին՝ օդանավակայաններում իրավիճակը հանգիստ է, ուղևորների զանգվածային կուտակումներ չկան, ինչպես փորձում են ներկայացնել որոշ անբարեխիղճ լրատվամիջոցներ»,- ասվում է գերատեսչության հայտարարության մեջ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի