ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը շնորհավորել է Մակա Բոչորիշվիլիին Վրաստանի ԱԳ նախարար նշանակվելու կապակցությամբ։ Այս մասին Արարատ Միրզոյանը գրառում է կատարել X-ի իր միկրոբլոգում։ «Շնորհավորում եմ Վրաստանի արտաքին գործերի նախարար նշանակվելու առթիվ։ Ակնկալում ենք սերտ համագործակցություն Հայաստանի և Վրաստանի միջև ռազմավարական գործընկերության ամրապնդման, մեր ընդհանուր նպատակների առաջխաղացման և տարածաշրջանային կայունության ապահովման համար»,- գրել է …