Ռուսական «Baza» տելեգրամյան ալիքը հրապարակել է, ըստ պնդման՝ «Ադրբեջանական ավիաուղիների» կործանված օդանավի և Գրոզնիի, Դոնի Ռոստովի ու Ակտաուի ավիադիսպետչերների հետ խոսակցությունների ամբողջական սղագրությունը, փոխանցում է Meduza-ն։ Ըստ սղագրության՝ օդանավի վրա խնդիրներ առաջանալուց հետո անձնակազմը սկզբում որոշել է, որ դրանք շարժիչի մեջ թռչնի ներթափանցման հետևանք են: Օդաչուները նախ որոշել են վերադառնալ Բաքու, սակայն հետո, կառավարման համակարգերի …

