ՀՀ-ն հրաժարվել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում ՌԴ-ի և Իրանի միջնորդությունից։ Այս մասին Ստամբուլում «3+3» տարածաշրջանային հարթակի հանդիպման արդյունքներով կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը։ «Ռուսաստանն ակտիվորեն նպաստել է հայ-թուրքական գործընթացի մեկնարկին, որին միացել են նաև իրանցի մեր գործընկերները։ Ներկայում հանդիպումներ նախատեսված չեն, հայ գործընկերները դադար են վերցրել։ Նրանք կարծում են, …