Լոնդոնի ոստիկանությունը Մեծ Բրիտանիայի վարչապետի տան հրկիզման գործով Ուկրաինայի ևս մեկ քաղաքացու է ձերբակալել

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

Լոնդոնի ոստիկանությունը ձերբակալել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի գույքի և տան հրկիզումների գործով երրորդ կասկածյալին։ Ուկրաինայի քաղաքացի Պետրո Պոչինոկը ձերբակալվել է մայիսի 19-ին, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

34-ամյա Պոչինոկը մեղադրվում է նույն գործով ձերբակալված ևս երկու անձանց՝ Ուկրաինայի քաղաքացի Ռոման Լավրինովիչի և Ռումինիայի քաղաքացի Ստանիսլավ Կարպյուկի հետ դավադրության մեջ։ Նրանք կասկածվում են Լոնդոնի հյուսիսում գտնվող Քենթիշ Թաունում մեքենան, նույն փողոցում գտնվող Մեծ Բրիտանիայի վարչապետի մասնավոր տունը և Լոնդոնի հյուսիս-արևմուտքում գտնվող տունը հրկիզելու մեջ։ Գործի նյութերի համաձայն՝ բոլոր միջադեպերը տեղի են ունեցել մայիսի 8-ից 12-ն ընկած ժամանակահատվածում։

BBC-ն նշում է, որ մեքենան մինչև 2024 թվականը պատկանել է Քիր Սթարմերին։ Նա վարչապետ դառնալուց առաջ ապրել է Քենթիշ Թաունի տանը, իսկ 1990-ականներին՝ Լոնդոնի հյուսիս-արևմուտքում գտնվող տանը։

Լավրինովիչը և Կարպյուկըմայիսի 16-ին և 20-ին արդեն կանգնել են Վեստմինստերի դատարանի առաջ, նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը։

Սթարմերը և նրա ընտանիքը 2024 թվականի հուլիսից ապրում են Մեծ Բրիտանիայի վարչապետի՝ Դաունինգ սթրիթում գտնվող պաշտոնական նստավայրում։ Տներից մեկը, որտեղ հրդեհվել, այժմ վարձակալության է տրվում։ Սթարմերը հրկիզումները անվանել էր «հարձակում բոլորի, ժողովրդավարության և պաշտպանած արժեքների վրա»։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի