Երևանում «MAN» մակնիշ ավտոբուսը Մաշտոց-Թումանյան փողոցների խաչմերուկում հետիոտնի է վրաերթի ենթարկել։ Տեղեկությունը Factor.am-ին հայտնեցին ՆԳՆ ոստիկանության լրատվության ծառայությունից։ Հիվանդանոցից հաղորդում է ստացվել ոստիկանություն, որ ժամը 13․30-ին շտապօգնության խումբը վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխել կնոջ, որը վնասվածքները ստացել է Մաշտոց-Թումանյան խաչմերուկում 36 համարի երթուղին սպասարկող ավտոբուսի վարորդի կողմից վրաերթի ենթարկելու հետևանքով։Կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին։ …

