Կասպից ծովում երկրաշարժ է տեղի ունեցել։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ այս մասին հայտնել են Ադրբեջանի Սեյսմոլոգիական ծառայության հանրապետական կենտրոնի երկրաշարժերի ուսումնասիրության բյուրոյից։ Նշվում է, որ երկրաշարժը գրանցվել է տեղական ժամանակով 13:32-ին։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է 72 կիլոմետր խորության վրա, ուժգնությունը կազմել է 3,3 բալ։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում։ Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

