Ռումինիայի նախագահական ընտրություններում պարտված թեկնածուն դիմել է ՍԴ՝ արդյունքները չեղարկելու պահանջով

Լուրեր

08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:42
Սպիտակում ավտոտնակ և Ford մակնիշի ավտոմեքենա են այրվել․ մեկ մարդ տուժել է
08.11.2026 | 11:13
FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնության փաթեթ են պատրաստում
08.11.2026 | 10:57
Առանց ձմեռային անվադողերի մեքենաների շահագործումը կարգելվի նոյեմբերի 15-ից
08.11.2026 | 10:41
Հրազդանի կիրճում ժայռից մեծ քար է պոկվել և ընկել ճանապարհին
Բոլորը

Ռումինիայի նախագահական ընտրություններում պարտված ծայրահեղ աջակողմյան «Ռումինացիների միավորման դաշինքի» նախագահի թեկնածու Ջորջ Սիմիոնը դիմել է Սահմանադրական դատարան՝ պահանջելով չեղարկել արդյունքները։

«Ես պաշտոնապես խնդրում եմ Սահմանադրական դատարանին չեղյալ հայտարարել Ռումինիայի նախագահի ընտրությունների արդյունքները։ Նույն պատճառներով, որոնցով չեղյալ հայտարարվեցին դեկտեմբերյան ընտրությունները՝ պետական ​​և ոչ պետական ​​գործիչների արտաքին միջամտություն։ Այս անգամ դա ապացուցվեց։ Ո՛չ Ֆրանսիան, ո՛չ Մոլդովան, ո՛չ էլ որևէ այլ երկիր իրավունք չունեն միջամտել մեկ այլ պետության ընտրություններին»,- գրել է նա X-ի իր միկրոբլոգում։

Նշենք, որ Ռումինիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլը տեղի էր ունեցել  մայիսի 18-ին։ Սիմիոնը պարտվել էր իր մրցակից՝ Բուխարեստի քաղաքապետ Նիկուշոր Դանին, որը ստացել է շուրջ 54% ձայն, իսկ Սիմիոնը՝ 46%։ Հատկանշական է, որ քվեարկության արդյունքներն ամփոփելուց հետո նա ընդունել էր իր պարտությունը։

Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովը X սոցիալական ցանցում արձագանքել է Սիմիոնի գրառմանը և ասել, որ պատրաստ է գնալ Ռումինիա և վկայություն տալ։

«Ես պատրաստ եմ գալ և վկայություն տալ, եթե դա կօգնի ռումինական ժողովրդավարությանը»,- գրել է Դուրովը։

Հավելենք, որ ընտրությունների ժամանակ Դուրովը հայտարարել էր, որ Ֆրանսիան պահանջել է, որ Telegram-ը «լռեցնի պահպանողական ձայները» Ռումինիայում։

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունը կտրականապես հերքել էր այս մեղադրանքը, ինչից հետո Դուրովը պարզաբանել է, որ խնդրանքը եղել է ֆրանսիական հետախուզության ղեկավար Նիկոլա Լերների կողմից։

Դուրովը Ֆրանսիայում քրեական հետաքննության տակ է, պետք է թույլտվություն խնդրի երկրից հեռանալու համար։ Նա ազատ է արձակվել գրավի դիմաց և հսկողության տակ է։ Ֆրանսիան վերջերս մերժել էր Դուրովի՝ ներդրողների հետ բանակցություններ վարելու համար Միացյալ Նահանգներ մեկնելու խնդրանքը, իսկ դատախազությունը գտել էր, որ նման ուղևորությունն «անհետաձգելի կամ արդարացված չի թվում»։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի