Իսրայելն ու Թուրքիան Բաքվում բանակցություններից հետո համաձայնության են եկել Սիրիայում բախումները կանխելու և թեժ գիծ ստեղծելու հարցում

Լուրեր

01.09.2026 | 23:48
ՀՀ նախագահը պաշտոնական այցով կմեկնի Չեխիա
01.09.2026 | 23:14
Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան և ՌԴ-ն «Աքքույուից» հետո քայլեր կձեռնարկեն նոր ատոմակայանների ուղղությամբ
01.09.2026 | 22:58
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
01.09.2026 | 22:44
Ադրբեջանում պահվող հայ գերիներին նվիրված ցուցահանդեսի համար Բաքուն Փարիզի քաղաքապետին բողոքի նամակ է հղել
01.09.2026 | 22:26
Պուտինի հետ պայմանավորվել ենք անկեղծ ու կառուցողական խոսակցությունը շարունակել Մոսկվայում. Փաշինյան
01.09.2026 | 22:07
Փաշինյանը՝ Պուտինին. ԵՄ անդամության մասին օրենքի ընդունումով մենք փաստացի հրաժարվել ենք հանրաքվեից
01.09.2026 | 22:05
Լատվիան արգելել է ՌԴ-ում և Բելառուսում արտադրված գրքերի, հագուստի և խաղալիքների ներմուծումը
01.09.2026 | 22:00
Ջերմուկի կամրջի վերանորոգվող հատվածը մասամբ փակ կլինի երթևեկության համար
01.09.2026 | 21:42
Հայ ժողովուրդը ինչպես որոշի, այդպես էլ կլինի, բայց խնդրենք՝ որքան հնարավոր է շուտ. Պուտինը՝ ԵՄ-ի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.09.2026 | 21:26
Փաշինյան-Պուտին հանդիպում Բիշքեկում. ՈՒՂԻՂ
01.09.2026 | 21:14
ՀՀ և ԱՄՆ պաշտոնյաները Սյունիքում քննարկել են TRIPP-ի իրականացման ընթացքը
01.09.2026 | 21:00
ՌԴ-ն կրծքով Քոչարյանին է պաշտպանում․ ո՞նց բացատրենք ռուսներին, որ դա հակառուսականություն է բորբոքում․ Նորայր Նորիկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.09.2026 | 20:47
Վթար Ուջան բնակավայրի ճանապարհին. տուժածը հոսպիտալացվել է
01.09.2026 | 20:30
Օֆշորային շղթա՝ Սամվել Կարապետյանի հայտարարագրում․ Պանամայից մինչև Լազուրե ափ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.09.2026 | 20:21
ՄԻՊ-ն ուսումնասիրում է Գագիկ Խաչատրյանին պատգարակով դատարան տանելու տեսանյութերը
Բոլորը

Իսրայելը և Թուրքիան սկզբունքային համաձայնության են եկել Սիրիայում երկու երկրների զինված ուժերի միջև անցանկալի միջադեպերը կանխելու նպատակով և ստեղծել են թեժ գիծ, գրում է The Times of Israel-ը։

Իսրայելցի պաշտոնյան  Israel Hayom-ին  ասել է, որ համաձայնությունը ձեռք է բերվել  չորեքշաբթի օրը՝ երկու երկրների դաշնակից Ադրբեջանի միջնորդությամբ մեկ ամսից ավելի տևած բանակցություններից հետո։  Իսրայելի զորքերը տեղակայված են երկրի հարավում, Թուրքիայինը՝ երկրի հյուսիսում։ MEE-ն նշում է, որ թուրք և իսրայելցի պաշտոնյաները ապրիլից ի վեր հանդիպում են Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում՝ Սիրիայի շուրջ տարաձայնությունները կարգավորելու նպատակով ուղիղ բանակցություններ վարելու նպատակով։

Ռուսաստանը և Իսրայելը ևս  թեժ գիծ էին ստեղծել 2015 թվականին՝ իրենց ռազմաօդային ուժերի միջև բախումներից խուսափելու համար։

Բանակցություններին ծանոթ աղբյուրը  հայտնել է, որ հիմնական հարցը վերաբերում է նրան, թե որտեղ է Թուրքիան տեղակայելու իր օդային պաշտպանությունը և ռադարները, որոնք կարող են սկանավորել Իսրայելի օդային ուժերի գործողությունները: Բանակցությունները այժմ «կենտրոնանում են այսպես կոչված Պալմիրայի գծի վրա»՝ այն տարածքի վրա, որտեղ Թուրքիան փորձում էր  վերցնել ավիաբազաները:

Անցյալ ամիս Reuters-ը հաղորդել էր, որ թուրքական զինված ուժերը ստուգել են Սիրիայում Պալմիրայի մոտակայքում գտնվող առնվազն երեք ավիաբազա, որտեղ կարող էին տեղակայել ուժեր՝ նախատեսված համատեղ պաշտպանական պայմանագրի շրջանակներում, նախքան Իսրայելը ավիահարվածներ կհասցներ այդ վայրերին, ինչը դրանք անօգտագործելի է դարձրել։

«Այս բազաները մոխրագույն գոտի են։ Իսրայելցիները կարող են համաձայնվել թուրքական զորքերի տեղակայմանը այդ տարածքից հյուսիս», – ասել է աղբյուրը։ Թուրք զինվորական պաշտոնյաները հայտարարել են, որ այդ հարցի վերաբերյալ ասելիք չունեն։

Իսրայելը մեղադրել է Թուրքիային Սիրիան թուրքական պրոտեկտորատի վերածելու փորձերի մեջ, իսկ Անկարան խիստ քննադատել է Իսրայելի ռազմական գործունեությունը երկրում Ասադի տապալումից ի վեր։

Ասադի անկումից ի վեր Իսրայելը նաև արշավ է սկսել Սիրիայի ռազմական կարողությունները ոչնչացնելու համար, որպեսզի դրանք չկարողանան սպառնալ Իսրայելին։ Թել Ավիվը վախենում է, որ եթե Թուրքիան ռազմական ներկայություն հաստատի Սիրիայում, դա կարող է խոչընդոտել Իսրայելի ռազմաօդային ուժերի գործողությունների ազատությունը տարածաշրջանում։

Իսրայելը գաղտնի բանակցություններ է վարում սիրիացի պաշտոնյաների հետ, այդ թվում՝ նոր ռեժիմի՝ Աբրահամի համաձայնագրերին միանալու հնարավորության վերաբերյալ։

Լրատվամիջոցը ընդգծում է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ՀԱՄԱՍ-ի բացահայտ կողմնակից է և միջազգային ասպարեզում Իսրայելի առաջատար քննադատներից մեկը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի