Թրամփը ՀԱՀ նախագահին մեղադրել է սպիտակամորթ հարավաֆրիկացիների «ցեղասպանության» մեջ

Լուրեր

07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
07.10.2026 | 20:30
Արտահանձնո՞ւմ,թե՞ գերիների հետ փոխանակում․Փաշինյանի վարկածը՝ Մուսաևի ներթափանցման ու ճակատագրի շուրջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:18
Ավինյանի խոստումից 4 ամիս անց․ ինչու է դանդաղել Արին Բերդի փողոցի 1 մլրդ դրամանոց հիմնանորոգումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:10
«Գոնե իշմար տվեք՝ իմանանք»․ Փաշինյանի ժեստը ծիծաղ առաջացրեց ԱԺ դահլիճում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:00
Ծանր հանցագործություն է կատարել ադրբեջանցի զինծառայողը․ նա պիտի դատվի, որից հետո կարելի է փոխանակել հայ գերիների հետ․ Սոսի Թաթիկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 19:46
«Հանրությանը մանրամասնեք՝ քանի՞ օր եք պատերազմել», «Դրվագների մասին խոսելը մասնակցողի համար ցավ ա». Պապիկյան-Մանուկյան բանավեճը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 19:34
«Բրա՛վո»․ Նիկոլ Փաշինյանն ընդդիմադիրների հետ ծափահարեց իր մոտալուտ հրաժարականի մասին դիտարկմանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը տեղի ունեցած բանակցությունների ժամանակ Հարավաֆրիկյան Հանրապետության (ՀԱՀ) նախագահ Սիրիլ Ռամաֆոսային մեղադրել է սպիտակամորթ հարավաֆրիկացիների «ցեղասպանության» մեջ։ Թրամփը մեջբերել է «հազարավոր պատմություններ», ներկայացրել տպագիր թերթերի հոդվածների և տեսանյութերի մի կույտ, որոնք, նրա խոսքով, ապացուցում են սպիտակամորթ հարավաֆրիկացիների նկատմամբ ճնշումները, փոխանցում է Current time-ը։

BBC-ի հաղորդմամբ՝ տեսանյութերից մեկը վավերագրական ֆիլմ է, որտեղ հարավաֆրիկացի ընդդիմադիր քաղաքական գործիչ Ջուլիուս Մալեման կատարում է մի երգ, որի մեջ կա «կրակեք բուրերին» տողը՝ հղում անելով Հարավային Աֆրիկայի սպիտակամորթ ֆերմերներին։ Երկրորդում, ըստ հրապարակման, ցուցադրվել է սպիտակամորթ ֆերմերների թաղման վայրը։ ԱՄՆ նախագահը նաև ցուցադրել է սպիտակամորթ հարավաֆրիկացիների լուսանկարներ, որոնք, նրա խոսքով, սպանվել են։

Այդ տեսանյութերի և լուսանկարների ցուցադրումը լրագրողների ներկայությամբ անակնկալ է եղել Ռամաֆոսայի համար։

Չնայած Թրամփի կոշտ, մեղադրական հռետորաբանությանը՝ ՀԱՀ նախագահը հանգստություն է պահպանել մինչև մամուլի ասուլիսի ավարտը։ Թաղման վայրի տեսանյութի ցուցադրման ժամանակ Ռամաֆոսան հարցրել է, թե որտեղ է այն նկարահանվել՝ նշելով, որ նախկինում երբեք այդ վայրը չի տեսել։ Նա նաև դատապարտել է Ջուլիուս Մալեմայի հռետորաբանությունը՝ ընդգծելով, որ ընդդիմադիր քաղաքական գործչի հայտարարություններն ու գործողությունները չեն արտացոլում իր երկրի պաշտոնական դիրքորոշումը։

Ռամաֆոսան հերքել է Թրամփի մեղադրանքները սպիտակամորթ հարավաֆրիկացիներին թիրախավորելու վերաբերյալ։

«Եթե աֆրիկացի ֆերմերների ցեղասպանություն տեղի ունենար, վստահ եմ, որ այս երեք պարոնայք այստեղ չէին լինի, այդ թվում՝ իմ գյուղատնտեսության նախարարը, նա ինձ հետ չէր լինի»,- ասել է նա՝ նկատի ունենալով իր պատվիրակության սպիտակամորթ անդամներին։

ՀԱՀ նախագահը նաև հայտարարել է, որ երկրում իսկապես հանցավորության խնդիր կա, բայց սպանությունների զոհերի մեծ մասը սևամորթներ են։

Թրամփի և Ռամաֆոսայի հանդիպմանը ներկա է եղել նաև ԱՄՆ նախագահի  խորհրդական, Հարավային Աֆրիկայում ծնված միլիարդատեր Իլոն Մասկը։ Նա չի մասնակցել զրույցին, սակայն, ինչպես հաղորդում է BBC-ն, Թրամփն ինքը դիմել է նրան՝ ասելով. «Սա այն է, ինչ Իլոնն ուզում էր»։

Թրամփը հավելել է, որ չի ցանկանում Մասկին ներգրավել սպիտակամորթ հարավաֆրիկացիների նկատմամբ խտրականության քննարկման մեջ, քանի որ «չի կարծում, որ դա արդարացի կլինի նրա նկատմամբ»։

CNN-ի տվյալներով՝ հանդիպման ժամանակ Թրամփի կողմից օգտագործված տեղեկատվության մեծ մասը «բազմիցս հերքվել է»։ Լրատվամիջոցը Հարավային Աֆրիկայի ոստիկանության տվյալներում որևէ ապացույց չի գտել ԱՄՆ նախագահի կողմից ենթադրյալ «ցեղասպանության» վերաբերյալ։ ՀԱՀ-ում սպիտակամորթ հարավաֆրիկացիների սպանության դեպքեր կան, սակայն վիճակագրորեն նման սպանությունների դեպքերն ավելի հաճախ չեն, քան մյուս հարավաֆրիկացիների սպանությունները։

Մայիսին էլ ԱՄՆ իշխանությունները ցուցադրաբար փախստականներ էին ճանաչել  59 սպիտակամորթ հարավաֆրիկացիների, որոնք հայտարարել էին, թե փրկվում են իրենց երկրում բռնությունից և խտրականությունից։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի