Պետական բյուջեից 84 մլն դրամ կհատկացվի ԱՆԻՖ-ին` 2024-ի շահութահարկը վճարելու համար

Լուրեր

15.11.2026 | 19:53
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքիով ավարտեց պայքարը
15.11.2026 | 19:45
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը սկանդալի հետևանքով կորցրել է 62 միլիարդ դոլար
15.11.2026 | 19:16
Փաշինյանը Կամբոջայում այցելել է Ֆրանկոֆոնիայի ավանում բացված Հայաստանի տաղավար
15.11.2026 | 18:56
Սևանում սիգի որսի արգելքի խախտման համար նախատեսված է վարչական և քրեական պատասխանատվություն
15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
15.11.2026 | 14:52
Նոյեմբերի 16-ին կցրտի մինչև 6 աստիճանով․ եղանակի կանխատեսումը
15.11.2026 | 14:07
Վթարային ջրանջատում Աշտարակում
15.11.2026 | 12:51
Իսրայելի հետախուզությունը ԿՀՎ-ին զգուշացրել է, որ Իրանը պատրաստվում էր անօդաչու թռչող սարքերով մահափորձ իրականացնել Թրամփի դեմ
15.11.2026 | 12:32
Փաշինյանը Կամբոջայում մասնակցում է Ֆրանկոֆոնիայի 20-րդ գագաթնաժողովին
Բոլորը

ՀՀ պետական բյուջեից  84 մլն 473 հազար 633 դրամ կհատկացվի չգործող ԱՆԻՖ-ին՝ 2024-ի շահութահարկը վճարելու համար։ Դա վճարելու վերջնաժամկետը 2025 թվականի ապրիլի 20-նն էր։ Որոշման այս նախագիծը կառավարության այսօրվա նիստի օրակարագում էր՝ չզեկուցվող ընթացակարգով։

Նախագծում նշված է, որ ընկերությունը պետք է լուծարվեր 2024 թվականի ընթացքում, բայց լուծարման հանձնաժողովը դեռևս չի ձևավորվել ՀՀ կառավարության սահմանված աշխատանքների չիրականացման պատճառով։ Այսինքն՝ այն պետք է լուծարվեր շահութահարկի վճարման ժամկետից առաջ։ 

Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ ԱՆԻՖ-ին տրամադրված 1.7 միլիարդ դրամ դրամաշնորհի կազմում 2024 թվականի շահութահարկի գումարը չի ներառվել, քանի որ այն ի սկզբանե չի կանխատեսվել որպես ծախս և, հետևաբար, չի արտացոլվել նաև ընկերության տնօրենների խորհրդի կողմից հաստատված ծախսային նախահաշվում։

Դրամաշնորհի հատկացումը կիրականացվի առանց մրցույթի։ Նախագծի հեղինակ Պետգույքի կառավարման կոմիտեն սա բացատրում է նրանով, որ դրամաշնորհը նախատեսված է ուղղել միայն մեկ նպատակով՝ ընկերության շահութահարկի պարտավորության մարմանը։ Այսինքն՝ ստացվում է, որ ԱՆԻՖ-ը ունի շահութահարկի վճարման պարտավորություն, սակայն չունի որևէ միջոց դա կատարելու համար։

ԱՆԻՖ-ը ստեղծվել է 2019 թվականին․ նպատակը հստակ էր՝ երկրի տնտեսության մեջ ներգրավել օտարերկրյա մեծ ներդրումներ, խթանել խոշոր նախագծեր և զարգացնել ենթակառուցվածքներ: 2022-2023 թվականներին կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը և ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը բացահայտել են հիմնադրամում չարաշահումների և հափշտակությունների դեպքեր: 

2025 թվականի ապրիլին ՀՀ գլխավոր դատախազությունը հայտնեց, որ ԱՆԻՖ-ում ենթադրյալ չարաշահումների վերաբերյալ քրեական գործ կա հարուցված, որի  նախաքննությունն ընթանում է ՀՀ քննչական կոմիտեի հատուկ հանձնարարություններով գործերի քննության վարչությունում։  Այդ քրգործը հարուցվել է  Պետական վերահսկողական ծառայության կատարած ուսումնասիրությունից հետո:   Այս պահին, սակայն, գործով որևէ մեղադրյալ չկա։

Վերջերս էլ Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը խորհրդարանում, ի պատասխան Ալեն Սիմոնյանի հարցի, տեղեկացրեց, որ ԱՆԻՖ-ի գործով այժմ ակտիվ նախաքննության փուլում են։ Գլխավոր դատախազը չէր բացառել, որ կարճ ժամանակ անց հնարավոր է՝ քրեական հետապնդումներ հարուցվեն։

ԱՆԻՖ-ի հիմնադրման պահից մինչև 2023 թվականի հոկտեմբեր ընկերության տնօրենների խորհրդի նախագահը եղել է Տիգրան Ավինյանը։  Անդրադառնալով քրեական գործին, Ավինյանը մեկուկես ամիս առաջ նշել էր, որ իր հետ կապված իրավական գործընթաց չկա և չի կարող լինել։

Արփի Հակոբյան