Պուտինը չի մեկնի Վատիկան․ ՌԴ-ն հետաքրքրված չէ այնտեղ Ուկրաինայի հարցով բանակցությունների անցկացմամբ․ Bloomberg

Լուրեր

09.08.2026 | 00:05
Էդգար Սևիկյանը խաղացել է Մադրիդի «Ռեալի» դեմ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 19:55
Օգոստոսի 10-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.08.2026 | 19:53
Սայաթ-Նովայի պողոտայում բռնկված հրդեհը մարվել է
08.08.2026 | 19:43
Բանակային խաղերը մասնակիցների համար ստեղծում են ինքնադրսևորման նոր հարթակներ. վարչապետ
08.08.2026 | 19:40
Ավարտվել են ուժային կառույցների միջև անցկացվող բանակային 4-րդ խաղերը. հայտնի են հաղթողները
08.08.2026 | 19:25
Հրդեհ՝ Սայաթ-Նովայի պողոտայի շենքերից մեկում. 5 բնակչի տարհանել են
08.08.2026 | 18:48
Խաղաղությունն ու բարգավաճումը փոխկապակցված են. Ռուբիոն՝ Հայաստանի և Ադրբեջանի տնտեսական հնարավորությունների մասին
08.08.2026 | 18:31
Երևանում մեկ օրում պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 34 մոտոցիկլետ
08.08.2026 | 17:55
Փաշինյանն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
08.08.2026 | 17:52
Սերբիան կաջակցի Ուկրաինային ԵՄ անդամակցության ճանապարհին․ Վուչիչ
08.08.2026 | 17:22
Եվրոպայի մի շարք խոշոր գետերում ուժեղից մինչև ծայրահեղ սակավաջրություն է դիտվում
08.08.2026 | 16:59
Վանաձորում, Հրազդանում և Արարատում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
08.08.2026 | 16:52
Խաղաղությունը շրջադարձային է մեր երկրում տնտեսական և ներդրումային միջավայրը փոխելու տեսակետից. վարչապետ
08.08.2026 | 16:10
Քրեական վարույթի շրջանակում անձի անձնական և ընտանեկան կյանքին առնչվող տվյալների անհարկի հրապարակումն անթույլատրելի է. ՄԻՊ
08.08.2026 | 15:38
Ողջույն Հայաստան. NVIDIA-ի հիմնադիր Ջենսեն Հուանգը շնորհավորել է Firebird-ի ԱԲ գործարանի բացման առիթով
Բոլորը

ԱՄՆ-ի ու Եվրոպայի առաջնորդները հույսեր ունեն, որ Վատիկանը կներգրավի Ռուսաստանին և Ուկրաինային խաղաղության բանակցություններում, այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Հռոմի պապ Լևոն XIV-ը հետաքրքրություն է ցուցաբերել այդ գաղափարի նկատմամբ։ Կրեմլը, սակայն, այդքան էլ հետաքրքրված չէ, գրում է Bloomberg-ը։

Ռուսաստանում ներկայում չեն ծրագրում, որ նախագահ Վլադիմիր Պուտինը մեկնի Վատիկան կամ որևէ այլ վայր՝ բանակցությունների համար, փոխարենը նրանք կենտրոնացած են անցյալ շաբաթ Ստամբուլում սկսված տեխնիկական մակարդակի բանակցությունների վրա: Այս մասին լրատվամիջոցին ասել են իրավիճակին ծանոթ անձինք՝ անանունության պայմանով։

Նրանցից մեկի փոխանցմամբ՝ Կրեմլն ակնկալում է, որ այդ բանակցությունները կվերսկսվեն Ստամբուլում։

Վատիկանը որպես բանակցությունների վայր, ըստ Bloomberg-ի, Ռուսաստանի իշխանություններին հարմար չէ մի շարք պատճառներով։ Մասնավորապես, Պուտինը չի մեկնի Իտալիա, որը ՆԱՏՕ-ի անդամ երկիր է՝ անվտանգության նկատառումներից ելնելով, բացի այդ, Ռուսաստանը Վատիկանին չեզոք չի համարում հակամարտության մեջ։ Այս մասին հայտարարել է քաղաքագետ Սերգեյ Մարկովը։

Bloomberg-ը նաև հիշեցնում է, որ Իտալիան վավերացրել է Հռոմի կանոնադրությունը, ինչը ենթադրում է, որ պետք է կալանավորի Պուտինին ՝Միջազգային քրեական դատարանի կողմից տրված ձերբակալման օրդերի հիման վրա։

Բացի այդ, լրատվամիջոցների աղբյուրների համաձայն՝ Ռուս ուղղափառ եկեղեցին դեմ է Վատիկանի մասնակցությանը խաղաղության բանակցություններին։ Նրանք Հռոմի կաթոլիկ եկեղեցին համարում են պատմական մրցակից Ուկրաինայում և դժգոհ են, որ Վատիկանը չի դատապարտել ռուս ուղղափառ եկեղեցիների փակումը Ուկրաինայի իշխանությունների կողմից։

Մոսկվան նախընտրում է Թուրքիան որպես հարթակ ապագա խաղաղության հուշագրի պայմանները քննարկելու համար, Bloomberg-ին հայտնել են Կրեմլին մոտ կանգնած երեք աղբյուրներ։

Գործակալության աղբյուրները նաև հայտնել են, որ ԱՄՆ-ը ներկայում կապի մեջ է Կիևի հետ՝ բանակցություններին նպաստելու համար, միևնույն ժամանակ, ազդանշան է տալիս Մոսկվային, որ անցանկալի է, որ խորհրդակցություններին մասնակցեն կոշտ գծի կողմնակիցներ, ինչպիսին է Վլադիմիր Մեդինսկին, որը Ռուսաստանի նախագահի օգնականն է և գլխավորել է ռուսական պատվիրակությունը Ստամբուլում կայացած բանակցություններում այս տարվա մայիսի 16-ին և 2022 թվականին։

Հիշեցնենք, որ նախօրեին ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ Ուկրաինայում հակամարտության շուրջ բանակցությունների մասնակիցները չեն պայմանավորվել հանդիպել Վատիկանում։

The Wall Street Journal-ը, հղում անելով սեփական աղբյուրներին, գրել էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մայիսի 19-ին եվրոպացի առաջնորդների հետ զրույցի ժամանակ հայտարարել է, թե Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների միջև հաջորդ բանակցությունները տեղի կունենան Վատիկանում։ Վաշինգտոնը բանակցություններում կներկայացնեն ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն և Ուկրաինայի հարցով նախագահի հատուկ բանագնաց Քիթ Քելլոգը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի