Փաշինյանի «համբալ», «վե՛ր ընկի տեղդ», «Ձեզ տանելու եմ, լցնեմ ԱԱԾ պադվալները» արտահայտությունների մասով ԿԿՀ-ում վարույթ է հարուցվել

Լուրեր

29.10.2026 | 12:06
ՔՊ-ականների ճեպազրույցը ծեծկռտուքից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 12:03
ՄԻՊ-ը քննադատել է ընտանեկան բռնությունն արդարացնող և տուժողներին թիրախավորող հայտարարությունները
29.10.2026 | 11:55
Լարված հարաբերությունների ֆոնին՝ Բայրամովը Թուրքիա է մեկնել
29.10.2026 | 11:45
Մոլդովայի շուրջ 1 մլն քաղաքացու տվյալ է արտահոսել․ խոշոր կիբերհարձակում պետական թվային ծառայությունների վրա
29.10.2026 | 11:37
Իսրայելում ընտրությունների հաշվարկը մոտենում է ավարտին․ մեծամասնություն չի նշմարվում
29.10.2026 | 11:31
Նոր կադրեր՝ ԱԺ ծեծկռտուքից. այն դահլիճից միջանցք տեղափոխվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 11:24
Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան անցկացրել է «Սամուրայ» մրցաշարը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 11:15
Տնային կալանքի տակ գտնվող Ալիկ Ալեքսանյանին COP17-ի պատճառով ոստիկանությունը չի ներկայացրել դատարան. նրան պաշտպանն է ուղեկցել
29.10.2026 | 11:06
Պատգամավորները ծեծում են միմյանց, իրար վրա աթոռ նետում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 11:00
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
29.10.2026 | 10:51
NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են
29.10.2026 | 10:44
«Կգոռամ՝ ոնց հարմար ա»․ ԱԺ-ում իրավիճակը լարվեց, 3 պատգամավորի նկատողություն հայտարարվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 10:41
Ռոնալդուն արժանացել է «Բոլոր ժամանակների լավագույն Ոսկե գնդակ» մրցանակին
29.10.2026 | 10:31
Մոսկվայի երեք օդանավակայանների աշխատանքը ԱԹՍ-ների հարձակման պատճառով սահմանափակվել է
29.10.2026 | 10:20
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 29-ի դրությամբ
Բոլորը

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը կքննի մայիսի 7-ին Ազգային ժողովում տեղի ունեցած միջադեպի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից արված մի շարք արտահայտություններ, պարզելու՝ վիրավորանք պարունակե՞լ են իրենց մեջ։ Ինչպես Factor.am-ին հայտնեցին հանձնաժողովից՝ մայիսի 15-ին վարույթ է հարուցվել Փաշինյանի՝ վարքագծի կանոնների առերևույթ խախտման վերաբերյալ։

Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է նաև անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանը՝ նշելով, որ մայիսի 16-ին դիմել էր ԿԿՀ, պահանջելով վարույթ հարուցել վարչապետի ցուցաբերած վարքագծի վերաբերյալ.

«Ուշադրության կենտրոնում են եղել հետևյալ դրվագները՝ «Համբալ», «Վեր ընկի տեղդ, ներվերս չուտես» արտահայտությունները և «Ձեզ տանելու եմ, լցնեմ ԱԱԾ պադվալները» սպառնալիքն ու կրկնվող անհարգալից խոսքը: Հարկ է նկատել, որ հանրային բարձր պատասխանատվություն կրող յուրաքանչյուր պաշտոնյա պետք է գիտակցի՝ իր վարքագիծն ու խոսքը չեն կարող լինել անսահմանափակ։ Դրանք պետք է լինեն իրավունքի և բարոյականության շրջանակներում։ Նիկոլ Փաշինյանի վարքագիծը խաթարում է իշխանության նկատմամբ հանրային վստահությունը, սրում է ինստիտուցիոնալ քայքայման ռիսկերը և խախտում է քաղաքացի-պետություն հարաբերությունների հիմքը՝ հարգանքը»,- գրառման մեջ շեշտել է պատգամավորը։

Factor․am-ի հարցին, թե ինչ գործընթաց է ենթադրելու, եթե ԿԿՀ-ն գտնի, որ Փաշինյանը վարքագծի կանոնների խախտում է թույլ տվել, Հանձնաժողովից պարզաբանեցին. «Վարույթի արդյունքում խախտման կամ դրա բացակայության վերաբերյալ ընդունվելու է եզրակացություն: Վարքագծի կանոնների խախտումը կարող է առաջացնել կարգապահական պատասխանատվության, որը, սակայն, կիրառելի չեն քաղաքական պաշտոն զբաղեցնող անձանց նկատմամբ: Քաղաքական համապատասխան պաշտոն զբաղեցնող անձը պարտավոր է Հանձնաժողովի եզրակացությամբ արձանագրված խախտման վերաբերյալ ներկայացնել հրապարակային պարզաբանում, որը ստացվելու պահից եռօրյա ժամկետում հրապարակվում է այն մարմնի կայքէջում, որտեղ պաշտոն զբաղեցնող անձն զբաղեցնում է պաշտոն»։

Հիշեցնենք՝ մայիսի 7-ին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ իրավիճակը հերթական անգամ լարվեց, երբ ընդդիմադիր պատգամավոր Աննա Գրիգորյանը հայտարարեց՝ Նիկոլ Փաշինյանը կոռուպցիոն դրվագներով իր թիմակիցներին պատասխանատվության ենթարկելու կամք չունի, իսկ մամուլի հրապարակումներին հետևանք չկա: Փաշինյանը վրդովվեց և հենց խորհրդարանի ամբիոնից քննադատական և սպառնալից ելույթ ունեցավ, ինչից հետո լարված իրավիճակը շարունակվեց արդեն տեղը զբաղեցնելուց հետո։

Ռոզա Վարդանյան