Ուկրաինական ԱԹՍ-ները գրոհել են Լիպեցկը․ հարված է հասցվել ԱԹՍ-ների մարտկոցներ արտադրող գործարանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ  

Լուրեր

07.10.2026 | 15:00
Հայտարարվել են քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրները
07.10.2026 | 14:54
«Էրեբունի-Երևան 2808»-ի միջոցառումներով պայմանավորված մի շարք փողոցներ կփակվեն
07.10.2026 | 14:45
Արմավիրի մարզում հրդեհային անվտանգության խախտումների պատճառով 4 գազաբենզալցակայան կապարակնքվել է
07.10.2026 | 14:35
«Գիտուժ»-ը ահազանգում է․ 2027-ի բյուջեի նախագծում գիտության ռազմավարությամբ նախատեսված ծրագրերը ներառված չեն
07.10.2026 | 14:29
Սեպտեմբերին Հայաստան է այցելել 290 հազար զբոսաշրջիկ․ Պապոյան
07.10.2026 | 14:23
Հարավային Կովկասում կայուն խաղաղության հեռանկարն ավելի իրատեսական է թվում, քան նախկինում․ Չավուշօղլու
07.10.2026 | 14:11
Վենսը հայտարարել է, որ պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը
07.10.2026 | 14:08
«Այդ հույսով էլ մնացեք». Եղիշե Մելիքյանը՝ հնարավոր հրաժարականի մասին
07.10.2026 | 14:02
Պուտինն ու Փաշինյանը քննարկել են օրակարգային հարցեր
07.10.2026 | 13:54
Միրզոյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հայաստանի ազգային հանձնաժողովի նիստը
07.10.2026 | 13:45
Հայաստանի հետ փաստացի խաղաղությունը դեռ չի նշանակում խաղաղության գործընթացի ավարտ․ Ալիևի ներկայացուցիչ
07.10.2026 | 13:41
Թոմաս Տուխելը ռեկորդ է գրանցել Անգլիայի հավաքականում
07.10.2026 | 13:32
Դելին ու Երևանը քննարկում են Հայաստանում Pinaka Mk-II-ի արտադրության և հավաքման հնարավորությունը․ հնդկական ԶԼՄ
07.10.2026 | 13:24
Մոսկվայում ԱՄՆ դեսպանատունն առողջապահական տագնապ է տարածել՝ ամերիկացիներին կոչ անելով չմեկնել ՌԴ
07.10.2026 | 13:16
Վարդաձորի դպրոցի միջադեպը կուսումնասիրեն, ուսուցչուհուն կարող են զրկել մանկավարժական գործունեության իրավունքից
Բոլորը

Ուկրաինական ԱԹՍ-ները մայիսի լույս 23-ի գիշերը գրոհել են ՌԴ Լիպեցկի մարզը։ Ենթադրաբար, անօդաչու թռչող սարքերը հարվածել են Ելեց քաղաքում գտնվող «Էներգիա» գործարանին, որն անօդաչու թռչող սարքերի համար նախատեսված մարտկոցներ է արտադրում, գրում է Current time-ը։

Baza տելեգրամ ալիքի հաղորդմամբ՝ հարվածի հետևանքով գործարանում հրդեհ է բռնկվել, բոլոր աշխատողները տարհանվել են։ Տեղի բնակիչները պնդում են, որ տասից ավելի պայթյուններ են լսել։

Լիպեցկի նահանգապետ Իգոր Արտամոնովը հաստատել է Ելեցի վրա անօդաչու թռչող սարքի հարձակումը և հայտարարել, որ «անօդաչու թռչող սարքի  ընկնելու և Ելեցի արդյունաբերական գոտում բռնկված հրդեհի հետևանքով վիրավորվել է ութ մարդ»։

«Բեկորներն ընկել են արդյունաբերական գոտում՝ հրդեհ առաջացնելով։ Արտակարգ իրավիճակների ծառայություններն աշխատում են դեպքի վայրում, մարդիկ տարհանվում են»,- ասել է նահանգապետը՝ հավելելով, որ  հարձակումը շարունակվում է։

Նրա խոսքով՝ մեկ այլ անօդաչու թռչող սարքի մնացորդներն ընկել են բնակելի շենքի տանիքին։

«Բնակիչները արագ տարհանվել են, զոհեր չկան։ Շենքը չի ավերվել։ Դեպքի վայրում աշխատում են պայթուցիկ նյութերի վնասազերծման մասնագետները և արտակարգ ծառայությունները»,- ասել է նահանգապետը։

Տեղի բնակիչները սոցիալական ցանցերում գրում են «Էներգիա» գործարանին մի քանի հարվածների մասին։ Այն Ռուսաստանում կուտակիչների և մարտկոցների խոշորագույն արտադրողներից է, գործարանի կայքի համաձայն՝ ՌԴ ՊՆ մատակարարներից։

Ուկրաինական Supernova+ տելեգրամ ալիքը պայթյունների և հրդեհների մի քանի տեսանյութ է հրապարակել, որոնք, ենթադրաբար, նկարահանվել են Ելեցի բնակիչների կողմից։

Ռոսավիացիան էլ Մոսկվայի Դոմոդեդովո և Ժուկովսկի օդանավակայանները բացել է միայն առավոտյան ժամը 4-ին, իսկ առավոտյան ժամը 6-ին՝ Իվանովոյի, Կալուգայի, Կոստրոմայի, Տամբովի և Յարոսլավլի օդանավակայանները։

ՌԴ ՊՆ-ն, իր հերթին, հայտնում է, որ մայիսի 22-ի երեկոյան ժամը 8-ից Ռուսաստանի 12 շրջաններում և բռնակցված Ղրիմում խոցվել է ուկրաինական 112 անօդաչու թռչող սարք։ Նշվում է, որ 24 ԱԹՍ խոցվել է Մոսկվայի մարզում, 22-ը՝ Ղրիմում, 18-ը՝ Տուլայում, 11-ը՝ Կուրսկում։ Մյուսները խոցվել են Օրյոլի, Բրյանսկի, Ռյազանի, Կալուգայի, Բելգորոդի, Վլադիմիրի, Վորոնեժի և Լիպեցկի շրջաններում։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի