Բարձրագույն դատական խորհուրդը որոշել է Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր նշանակելու համար Հանրապետության նախագահին առաջարկել Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Հարություն Պետրոսյանի թեկնածությունը։ Այս մասին տեղեկանում ենք Բարձրագույն դատական խորհրդի կայքից։ Դատական օրենսգրքի համաձայն՝ Վերաքննիչ դատարանում թափուր հաստիք առաջանալու դեպքում Բարձրագույն դատական խորհուրդը որոշում է կայացնում թեկնածուին առաջարկություն ներկայացնելու վերաբերյալ, և Դատական …