ՌԴ Յամալ-Նենեց ինքնավար օկրուգի դատախազությունն անօրինական է ճանաչել և չեղարկել է Քննչական կոմիտեի որոշումը՝ մերժել քրեական գործ հարուցել ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի մահվան կապակցությամբ։ Այս մասին ասվում է Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամի տնօրեն Իվան Ժդանովի հրապարակած փաստաթղթում, փոխանցում է Meduza-ն։ «Սա չի նշանակում, որ քրեական գործ է հարուցվելու։ Սա նշանակում է, որ ստուգումը կշարունակվի։ Նրանք …