Շատ փող՝ կարճ ծառայություն․ արդյոք բանակից խուսափողների թիվը կպակասի. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

05.11.2026 | 12:50
Շատ «աբիդնի» ա, որ ավանդական ճանապարհով չի եկել Լարսում լռվի. Միրզոյանը հեգնեց Խաչատրյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 12:39
ԵՄ ընդլայնումը հրատապ է․ չենք կարող երկար սպասեցնել թեկնածու երկրներին․ Կալաս
05.11.2026 | 12:28
Թրամփը ընտրություններում պարտությունից հետո դիտարկում է Պենտագոնի ղեկավարի հնարավոր հեռացումը
05.11.2026 | 12:21
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
05.11.2026 | 12:17
Մեր դիմաց լինելու է տեսք ու ձև ունեցող ռոբոտ. Փաշինյանը` ԱԲ-ի զարգացման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 12:10
1-ամսյա կալանք՝ Կարապետյանին // Գյումրիում հայտնաբերվել է ԱՄՆ-ի հետախուզվող քաղաքացին․ ԼՈՒՐԵՐ
05.11.2026 | 12:07
Ծանրամարտի ԱԱ. Ալինա Սուքիասյանը զրո ստացավ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 11:59
Սոնա Ղազարյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
05.11.2026 | 11:58
63-ից 72 տարեկան քաղաքացիների տնտեսական ներուժի ծրագիր կիրականացվի. 400 մլն դրամ հատկացվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 11:40
Զելենսկին ԱՄՆ ընտրություններից հետո Ուկրաինային աջակցելու դրական տեղաշարժեր է ակնկալում
05.11.2026 | 11:25
Գագիկ Ծառուկյանը ևս 3 ամսով կմնա կալանքի տակ
05.11.2026 | 11:20
9 գոլ խփած «Կոմոն» ռեկորդ է սահմանել Չեմպիոնների լիգայում
05.11.2026 | 11:16
Տավրոս Սափեյանը դատի է տվել Իրինա Յոլյանին․ պահանջում է ԱԺ ամբիոնից հերքում և 3 մլն դրամ
05.11.2026 | 11:11
Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակման հետևանքով Ռյազանի նավթավերամշակման գործարանն ու Wildberries-ի պահեստը հրդեհվել են
05.11.2026 | 11:00
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
Բոլորը

Հայաստանում զինվորական ծառայությունը պարտադիր է բոլոր տղաների համար, բայց եթե փող ունես, կարող ես քիչ ծառայել․ Կառավարությունն այսօրվա նիստում հավանություն տվեց ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանի հեղինակած նախագծին։

«24 ամսից պակաս ժամկետով պարտադիր զինվորական ծառայություն անցնելու հնարավորություն՝ 1 ամիս ժամկետով ծառայություն անցնելու դեպքում՝ 20 միլիոն դրամ, 6 ամիս ժամկետով ծառայություն անցնելու դեպքում՝ 15 միլիոն դրամ պետական բյուջե վճարելու պայմանով, պարտադիր զինվորական ծառայություն անցնելու սահմանային առավելագույն տարիքը 27-ի փոխարեն՝ 37 տարեկան»,- այսպես էր առաջարկվում իշխանական պատգամավորի նախագծով։

Պաշտպանության նախարարությունը նախագծում փոփոխություններ է արել։

«1 ամիս ժամկետով ծառայություն անցնելու դեպքում՝ 24 միլիոն դրամ, 4 ամիս ժամկետով ծառայություն անցնելու դեպքում՝ 18 միլիոն դրամ պետական բյուջե վճարելու պայմանով»,- փոփոխությունները ներկայացրեց նախարար Սուրեն Պապիկյանը։

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի իրավապաշտպան Նազելի Մովսեսյանն ընդգծում է՝ սա սոցիալական շերտավորում առաջացնող և մտահոգիչ փոփոխություն է։

«Սա ավելի օրինական է դարձնում մինչև այժմ գոյություն ունեցող կոռուպցիոն եղանակով բանակից ազատվելը։ Այսինքն՝ նրանք, ոքվեր ունեն ֆինանսական հնարավորություններ, փաստորեն, կկարողանան  կարճ ժամկետով անցնել զինվորական ծառայություն, իսկ ովքեր չունեն, պիտի ծառայեն երկու տարի»,- նշեց իրավապաշտպանը։

Պաշտպանության նախարարության առաջարկով՝ պարտադիր զինվորական ծառայության անցնելու սահմանային առավելագույն տարիքը 27-ի փոխարեն կսահմանվի 32։ Բացի այս, զինվորական հաշվառման ենթակա արական սեռի քաղաքացիները մինչև 16 տարին լրանալը ՀՀ քաղաքացիությունից հրաժարվելու դիմում ներկայացնելիս պետք է վճարեն 15 միլիոն դրամ։ Նախարարությունն այս փոփոխությունները քննարկել է նախագծի հեղինակի՝ Հայկ Սարգսյանի հետ, վերջինն առարկություններ չի ներկայացրել։

«Յուրաքանչյուր զորակոչից առաջ կառավարությունը պիտի սահմանի քանակ, թե ինչ թվով երիտասարդներ կարող են օգտվել այս հնարավորությունից»,- հավելեց Պապիկյանը։

Ըստ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի՝ եթե 1 ամսվա տրամաբանությունը հասկանալի է, ապա 4 ամսվա դեպքում այնքան էլ պարզ չէ։ Նախագիծը զեկուցող Պապիկյանը բացատրեց։

«Մեկ ամիսը նվազագույն պատրաստության համար է, որպեսզի քաղաքացին տիրապետի զենքից օգտվելու կանոններին և իմանա տարրական զինվորական կանոններ։ Այս երիտասարդները, միևնույն է, գրանցվելու են պահեստազորում՝ ի տարբերություն զարտուղի ճանապարհով ազատվող այլ քաղաքացիների։ Չորս ամիսն ուսումնական զորամասի չափաքանակն է, որտեղ պիտի անցնեն ուսումնական պրոցես, այսինքն՝ ուսումնական զորամասից զատ՝ այլ տեղ ծառայություն չեն իրականացնի»,- ներկայացրեց նախարարը։

Միրզոյանը նաև հետաքրքրվեց՝ ինչպե՞ս են ապահովելու, որ պետբյուջե մուտք արված գումարներն ուղղվեն պայմանագրային զինծառայողների թվի ավելացմանն ու նրանց աշխատավարձերին։ Պապիկյանը կարճ արձագանքեց՝ երաշխավորված է, մուտքերը կապահովվեն և կծառայեն ՊՆ-ին։

ՄԻՊ Անահիտ Մանասյանն էլ հետաքրքվեց՝ արդյո՞ք այս փոփոխություններն ավելի չեն խորացնի ոչ կանոնադրային հարաբերությունները։

Պաշտպանական գերատեսչության ղեկավարն ասաց՝ այնքան էլ չի հասկանում հարցի էությունը, բայց ընդգծեց՝ նման խնդիր չի տեսնում։

Իրավապաշտպան Նազելի Մովսեսյանը ևս կիսում է Մանասյանի մտավախությունը․ զգուշացնում է՝ նման տարբերակված մոտեցումը կարող է հանգեցնել բանակում ոչ կանոնադրային հարաբերությունների խորացման։

Թեև նախագիծն ընդունվեց Կառավարության այսօրվա նիստում, սակայն դեռ պետք է քննարկվի խորհրդարանում։ Եվ միայն ԱԺ-ի ընդունումից հետո այն կստանա օրենքի ուժ։  

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան