Դեսպան Աշոտ Սմբատյանը Հունգարիայի ԱԳՆ պետքարտուղարի հետ քննարկել է երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր
Տնտեսություն
23.05.2025 | 12:08
Մայիսի 22-ին Հունգարիայում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպել է Հունգարիայի արտաքին գործերի և առևտրի նախարարության պետական քարտուղար Տրիստան Ազբեի հետ:
Վերջինս հանդիսանում է նաև հունգարական կողմից Հայաստան-Հունգարիա տնտեսական հարաբերությունների պատասխանատու համանախագահը: Այս մասին տեղեկացնում են Հունգարիայում ՀՀ դեսպանությունից:
«Քննարկվեցին երկկողմ հարաբերություններին առնչվող մի շարք քաղաքական և տնտեսական հարցեր»,- ասված է գրառման մեջ: