Թերակատարվել են պետական կարևորագույն ծրագրեր. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ

Լուրեր

08.09.2026 | 18:24
Մալաթիայի բաժնի համայնքային ոստիկանները դրամանենգության դեպք են բացահայտել․ 68-ամյա տղամարդը ձերբակալվել է
08.09.2026 | 18:13
Կարևորում ենք Հյուսիսային Մակեդոնիայի հետ քաղաքական երկխոսության ակտիվացումը․ Փաշինյան
08.09.2026 | 18:04
Ռենուարի թանգարանից 9 մլն եվրոյի նկարներ են գողացել
08.09.2026 | 17:54
Միջազգային աստղերով ու նոր ծրագրերով․ Սիմֆոնիկ նվագախումբը սկսում է 21-րդ համերգաշրջանը
08.09.2026 | 17:42
Ռուսաստանում գեներալի սպանության փորձի կասկածանքով Մոլդովայի քաղաքացի է ձերբակալվել
08.09.2026 | 17:31
Պորտաբույծների պորտը պետք է կտրել․ Տիգրան Ավինյանը՝ համատիրությունների մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 17:22
Հայկական ճարտարապետության նոր հասցեն․ Amanoo-ի միջազգային ճանապարհը
08.09.2026 | 17:13
Ռուսական կողմի սահմանափակումները չեն համապատասխանում ԵԱՏՄ սկզբունքներին. Էկոնոմիկայի փոխնախարար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 17:02
Ռուսական ԱԹՍ-ն ուղիղ եթերի ժամանակ հարվածել է ուկրաինական հեռուստաալիքի շենքին
08.09.2026 | 16:50
Կինս մրցույթով է մանկապարտեզի տնօրեն դարձել․ միակ մասնակիցն է եղել․ Կատվալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 16:41
Ուկրաինայի գլխավոր դատախազը հրաժարական է տվել կոռուպցիոն սկանդալի ֆոնին
08.09.2026 | 16:32
Նոր սահմանադրության հրապարակված տեքստը պաշտոնական չէ․ 5 օր առաջ ստեղծված կայքը, Իկոնոմովի պնդումը և նախարարության պարզաբանումը
08.09.2026 | 16:12
Տուգանելու ենք միջմարզային տրանսպորտի տերերին. Երևանի փոխքաղաքապետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 16:03
«Ռուսական տներ» կբացվեն Արտաշատում ու Աշտարակում․ ռուսական ԶԼՄ
08.09.2026 | 15:52
Երևանի բենզալցակայաններից մեկը տուգանվել է թերլիցքավորման համար
Բոլորը

«ԼՈՒՅՍ» հիմնադրամը վերլուծել է 2025թ. առաջին եռամսյակում ՀՀ պետական բյուջեի կատարման հաշվետվությունը։

«ՀՀ տնտեսական ակտիվությունը կտրուկ՝ նախորդ տարվա առաջին եռամսյակի համեմատ շուրջ 3.5 անգամ, նվազել է՝ կազմելով 4.1%։ Դանդաղման հիմնական պատճառը ռուս-ուկրաինական զինված հակամարտության հետևանքով առաջացած արտածին բարենպաստ գործոնների էական թուլացումն է (որոշ արտածին դրական գործոնների ընդհանրապես չեզոքացումը)։ Նշված բացասական ազդեցությունն ամենաընդգծված կերպով դրսևորվել է արդյունաբերության ոլորտում, որն ընթացիկ տարվա առաջին եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կտրուկ՝ 18.5%-ով, նվազել է։

Առևտրի աճի տեմպը կտրուկ նվազել է՝ հասնելով 6%-ի, այն դեպքում, երբ նախորդ տարվա առաջին եռամսյակում այն 26.5% էր։ Արտահանումը և ներմուծումը կտրուկ կրճատվել են՝ համապատասխանաբար  61.8%-ով և 47.9%-ով։ Այսպիսի կտրուկ անկումը հիմնականում պայմանավորված է վերաարտահանման ծավալների զգալի նվազմամբ:

ՀՀ պետական բյուջեի ընդհանուր եկամուտները 2025թ. առաջին եռամսյակում կազմել են 597.4 մլրդ դրամ՝ ճշտված պլանի ցուցանիշից 102.1%-ով ավելի։ Բյուջեի ընդհանուր եկամուտների՝ պլանավորվածից ավելի հավաքագրումը հիմնականում հաջողվել է շնորհիվ այլ եկամուտների գծով մուտքերի։ Դրանց կատարողականը 149.6% է: Մինչդեռ, պաշտոնական դրամաշնորհների գծով արձանագրվել է 22.9% թերակատարում։ Ընդ որում, պաշտոնական դրամաշնորհների թերակատարման առումով 2025թ. առաջին եռամսյակը բացառություն չէ՝ դրանք, ըստ էության, գործող կառավարության իշխանավարման ողջ ընթացքում թերակատարվել են, քանի որ պատկան մարմինները շարունակաբար թերանում են դոնորների հետ նախապես համաձայնեցված նախապայմանների կատարման հարցում։

2025թ. առաջին եռամսյակում ՀՀ պետական բյուջեի փաստացի ծախսերը կազմել են 576.2 մլրդ դրամ՝ ճշտված պլանի ցուցանիշից 29.6%-ով կամ 242.1 մլրդ դրամով պակաս։ Ընդ որում, թերակատարված ընդհանուր գումարի 37.6%-ը՝ ընթացիկ ծախսերի, իսկ 62.4%-ը` ոչ ֆինանսական ակտիվների հետ գործառնությունների գծով է։

Ընթացիկ և կապիտալ ծախսերը թերակատարվել են՝ համապատասխանաբար 15.4 և 67.1 տոկոսով։

Այս տարի ևս (ինչպես և նախորդ տարի) առաջին եռամսյակում թերակատարվել են ընթացիկ ծախսերի բոլոր բաղադրիչները։

Ծրագրված ընդհանուր կապիտալ ծախսերի` 228.9 մլրդ դրամի ցածր կատարողականն առավելապես պայմանավորված է կապիտալ ծախսերի հիմնական մասը կազմող` ՀՀ պաշտպանության ապահովման ծրագրի շրջանակներում կատարված ծախսերով, որոնք կազմել են ծրագրված 170.2 մլրդ դրամ ցուցանիշի ընդամենը 29.9%-ը` 50.9 մլրդ դրամ: Ի դեպ, 2025թ. բյուջեն ներկայացնելիս, որպես դրա կարևոր առավելություն, իշխանությունը շեշտում էր հենց պաշտպանության գծով կապիտալ ծախսերի համար մեծ գումարների հատկացումը։ Ստացվում է, որ կարևորը միջոցները հատկացնելն է, ոչ թե նախատեսված աշխատանքները կատարելը։

Թերակատարվել են հաշվետվությունում առանձին-առանձին նշված բոլոր պատասխանատու մարմինների գծով իրականացվող ծրագրերի շրջանակներում կատարված ծախսերը։ Առավել նշանակալի են պաշտպանության,  բարձր տեխնոլոգիական արդյունաբերության, շրջակա միջավայրի և առողջապահության  նախարարությունների պատասխանատվության տակ գտնվող ծրագրերի գծով թերակատարումները՝ համապատասխանաբար 57.5%, 53.0%, 48.9% և 36.7%:

Կասկածից վեր է, որ գործող իշխանությունը պարզապես ի զորու չէ ապահովել պետական կարևորագույն ծրագրերի (ինչպիսիք են, օրինակ՝ «ՀՀ պաշտպանության ապահովում», «Հանրակրթական և նախադպրոցական հաստատությունների հիմնում, կառուցում, բարելավում», «Գյուղատնտեսության խթանում», «Թվային փոխակերպման գործընթացի իրականացում» և «Ռազմարդյունաբերության համալիրի զարգացում» ծրագրերը) արդյունավետ իրականացումը։

2025թ. առաջին եռամսյակում ՀՀ պետական բյուջեն ունեցել է 21.2 մլրդ դրամ հավելուրդ՝ ծրագրված  233.3 մլրդ դրամ պակասուրդի և նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 0.9 մլրդ դրամ փաստացի պակասուրդի դիմաց: Հավելուրդի հիմնական պատճառը ծախսերի ցածր կատարողականն է։

2025թ. առաջին եռամսյակի մակրոտնտեսական իրավիճակի վատթարացումը պետական կառավարման թերությունների ու տնտեսության նվազած դիմադրողականության հետևանք է, և բոլոր հիմքերը կան մտահոգվելու, որ արդեն իսկ դրսևորվող բացասական միտումները մոտ ապագայում առավել կխորանան՝ վտանգելով պետական բյուջեի կատարումը»,- գրված է վերլուծության մեջ։

Վերլուծությունն ամբողջությամբ հասանելի է հետևյալ հղումով։