Բրիտանական The Telegraph պարբերականը Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի օրը հրապարակել է Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի անդամ Դեյվիդ Ալթոնի հոդվածը, որում հեղինակը զուգահեռներ է անցկացնում 20-րդ դարում Օսմանյան կայսրությունում իրականացված Մեծ եղեռնի և 21-րդ դարում ԼՂ-ում Ադրբեջանի կողմից իրականացված էթնիկ զտման միջև: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «Պատմական շարունակվող ոճրագործություններ» այսպես է բնորոշել հոդվածի հեղինակ Դեյվիդ Ալթոնը Լեռնային Ղարաբաղի …

