Հայաստանում գրանցվել է Արևմտյան Նեղոսի տենդի այս տարվա առաջին դեպքը։ Ինչի՞ց զգուշանալ, և ինչպե՞ս մոծակի խայթոցը կարող է հանգեցնել ծանր հետևանքների։ «Ուղղակի պետք է հետևել կանխարգելիչ միջոցառումներին, պաշտպանվել մոծակներից ցանցերի, տարբեր տեսակի սփրեյների միջոցով»,- Factor TV-ի հարցին ի պատասխան՝ նշում է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ Արևմտյան Նեղոսի տենդը մարդուց մարդուն չի փոխանցվում, այն տարածում են …

