Վրաստանի նախկին վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին լքում է իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախագահի պաշտոնը և հեռանում քաղաքականությունից։ Այս մասին նա հայտարարել է հատուկ ճեպազրույցի ժամանակ։ «Այն պատվավոր առաքելությունը, որը վստահվել էր ինձ քաղաքականություն վերադառնալիս, նախ՝ նշանակվելով պաշտպանության նախարար, ապա երկրորդ անգամ՝ վարչապետ և վերջապես կուսակցության նախագահ, կարծում եմ՝ կատարել եմ։ Հիմա այլևս անհրաժեշտություն չեմ տեսնում մնալու …

