Զելենսկին հայտնել է, որ հանգստյան օրերին գերիների փոխանակում է սպասվում

Լուրեր

11.11.2026 | 00:42
Փաշինյանը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքին
11.11.2026 | 00:31
Վարչապետը կմեկնի Թուրքիա. նա կմասնակցի COP31-ի շրջանակում անցկացվելիք Առաջնորդների գագաթնաժողովին
10.11.2026 | 23:30
Քանդակագործ, նկարիչ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները կպահպանվեն ԱՄՆ աջակցությամբ
10.11.2026 | 23:18
Ադրբեջանական SOCAR-ը 120 մլն դոլար կներդնի Թուրքիայի նավթավերամշակման գործարանում՝ ավիավառելիքի և դիզվառելիքի արտադրությունն ավելացնելու համար
10.11.2026 | 23:03
Զարգացած համայնքները Հայաստանի կայուն զարգացման կարևոր պայմանն են. Խուդաթյան
10.11.2026 | 22:48
Բրիտանացի գրող Մ. Ջոն Հարիսոնը 81 տարեկանում դարձել է Բուքերյան մրցանակի ամենատարեց դափնեկիրը
10.11.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.11.2026 | 22:17
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթն իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունն անվանել է «սաբոտաժ»
10.11.2026 | 22:00
Վարչապետը Փարիզում ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը
10.11.2026 | 21:47
Վայքում վթարային ջրանջատում կլինի
10.11.2026 | 21:32
Փարաքար բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
10.11.2026 | 21:17
Վարչապետը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում մասնակցել է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին նվիրված պանելային
10.11.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, ՀՀ-ն կարող է չսուբսիդավորել սակագինը՝ թողնի «Գազպրոմ»-ի վրա, էներգիայի այլ աղբյուրներ գտնի․ Վահան Քերոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 20:43
Դավիթ Թադևոսյանը Մոլդովայի փոխվարչապետի հետ քննարկել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները
10.11.2026 | 20:30
Խորթ հայրն ու տատը մեղադրվում են 12 տարին չլրացած երեխային թրաֆիքինգի ենթարկելու մեջ
Բոլորը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ շաբաթ և կիրակի օրերին տեղի կունենա գերիների նոր փոխանակում, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը։

«Այսօր մեր խմբերը խորհրդակցություններ են անցկացրել փոխանակման վերաբերյալ։ Ռուսական կողմը տեղեկատվություն է փոխանցել, որ այս հանգստյան օրերին՝ շաբաթ և կիրակի, կկարողանա փոխանցել  500 մարդու»,- ասել է նա։

Զելենսկիի խոսքով՝ Կիևը դեռևս չի ստացել փոխանակման ցուցակները։ Գերիների փոխանակումից հետո, ըստ նրա, սպասվում է զոհվածների մարմինների փոխանցում։

Ռուսաստանի նախագահի օգնական, ռուս-ուկրաինական բանակցություններում ռուսական պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկին իր հերթին է հայտարարել, որ Մոսկվան պատրաստ է ռազմագերիների փոխանակում իրականացնել հունիսի 7-9-ին։

«Մենք ենթադրում ենք, որ, հավանաբար, յուրաքանչյուր կողմից կլինի 1200 մարդ, և սա կրկին կլինի ռազմագերիների ամենամեծ փոխանակումը։ Մենք պատրաստ ենք սկսել հունիսի 7-ին, 8-ին, 9-ին։ Մենք մեր կողմից լիովին պատրաստ ենք դրան»,- ասել է Մեդինսկին։

Նա մանրամասնել է, որ փոխանակվող գերիների վերջնական թիվը դեռևս համաձայնեցվում են։

Նախորդ փոխանակման շրջանակում կողմերը գերիների էին փոխանցել «1000-ը 1000-ի դիմաց» բանաձևով։

Ռուսաստանը և Ուկրաինան գերիների փոխանակման և մահացածների մարմիների փոխանցման նոր փուլի վերաբերյալ համաձայնության են եկել Ստամբուլում հունիսի 2-ին կայացած բանակցությունների ժամանակ։

Հավելենք, որ Ստամբուլում կայացած հանդիպումից հետո հրավիրված մամուլի ասուլիսում ՌԴ նախագահի խորհրդական, ռուսական պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկին հայտարարել էր, որ Ուկրաինայի հետ բանակցությունների ընթացքում Ռուսաստանն առաջարկել է ռազմաճակատի որոշակի հատվածներում երկու-երեք օրով հրադադար հաստատել՝ զոհվածների մարմինները հավաքելու համար։

Ուկրաինայի պատվիրակության ղեկավար, պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովն էլ հայտարարել էր, որ  բանակցություններում Ռուսաստանը և Ուկրաինան համաձայնության են եկել փոխանակել ծանր հիվանդ և ծանր վիրավորված ռազմագերիներին, ինչպես նաև 18-ից 25 տարեկան գերիներին, «6000-ը 6000-ի դիմաց» ձևաչափով զոհերի մարմինները։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի