Հայաստանը դուրս չի եկել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից (ՀԱՊԿ)։ Այս մասին լրագրողներին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը՝ «ՀԱՊԿ անդամ պետությունների ժողովուրդների ներդրումը Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակում» միջազգային գիտագործնական համաժողովի շրջանակում, գրում է ՏԱՍՍ-ը։ «Հայաստանը դուրս չի եկել, այլ դադարեցրել է մասնակցությունը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության աշխատանքներին։ Ասել, որ նրանք հեռացել են կամ …

