ՀՀ պետական բյուջեի միջոցներով միջին նորոգման աշխատանքներ են իրականացվում Հ-82 /Հ-37/-Վարագավան-Տավուշ-/Հ-36/ ավտոճանապարհի կմ0+000-կմ5+600հատվածում։ 5.6կմ երկարությամբ ճանապարհն անցնում է Տավուշի մարզով՝ միմյանց կապելով Այգեհովիտ ու Վարագավան բնակավայրերը․ տեղեկացնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։ Նորոգվող ճանապարհի վրա կատարվել են փոսային նորոգման աշխատանքներ, տեղադրվում են հարթեցնող շերտ և ասֆալտբետոնե ծածկ։

