Լիվերպուլում մեքենան մխրճվել է ֆուտբոլի երկրպագուների ամբոխի մեջ․ վիրավորվել է մոտ 50 մարդ

Լուրեր

09.10.2026 | 10:52
Սիսիանում 6-ամյա երեխային ապտակելու կասկածանքով ձերբակալվել է դասապատրաստող ուսուցչուհին
09.10.2026 | 10:39
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը մինչև նոյեմբերին կայանալիք միջանկյալ ընտրությունները չի հարձակվի Իրանի վրա
09.10.2026 | 10:30
Ալիևը հույս է հայտնել, որ Թրամփը Նոբելյան մրցանակի կարժանանա Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղություն հաստատելու ջանքերի համար
09.10.2026 | 10:29
Նեյմարի դուբլը «Սանթոսին» փրկել է պարտությունից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 10:21
Թուրքմենստանում ընթանում է ԱՊՀ պետությունների ղեկավարների գագաթնաժողովը՝ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ
09.10.2026 | 10:15
Մարտի 1-ի գործով ոստիկանության զորքերի նախկին հրամանատար Գրիգոր Գրիգորյանի գործն ուղարկվել է դատարան
09.10.2026 | 10:07
Երեք հայ բռնցքամարտիկներ մեդալ են ապահովել պատանեկան ԵԱ-ում
09.10.2026 | 09:59
COP17-ի օրերին կսահմանափակվի երթևեկությունը․ ՆԳՆ-ն պատրաստվում է անվտանգության միջոցառումներին
09.10.2026 | 09:42
Անտոնիո Ֆերնանդեսը հրապարակել է ֆուտզալի Հայաստանի հավաքականի կազմը
09.10.2026 | 09:34
Փաշինյանն ու Փեզեշքիանը քննարկել են Հայաստան–Իրան հարաբերությունների զարգացումն ու նոր ծրագրերը
08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

Անգլիական Լիվերպուլում մեքենան մխրճվել է «Լիվերպուլի» ֆուտբոլային երկրպագուների ամբոխի մեջ, որոնք տոնում էին թիմի հաղթանակը Անգլիայի Պրեմիեր լիգայում: Շուրջ 50 մարդ վիրավորվել է, հաղորդում է Reuters-ը։ BBC News-ը, հղում անելով ոստիկանությանը, հաղորդում է, որ 27 մարդ, այդ թվում՝ չորս երեխա, տեղափոխվել է հիվանդանոց, մյուս տուժածներին օգնություն է ցուցաբերվել տեղում։

The Standard-ը նշում է, որ առնվազն 47 մարդ, այդ թվում՝ չորս երեխա, վիրավորվել է, երբ մարդատար մեքենան վրաերթի է ենթարկել տասնյակ երկրպագուների։ Հրշեջները փրկել են մեքենայի տակ մնացած չորս մարդու, այդ թվում՝ մեկ երեխայի։

Մայիսի 26-ի երեկոյան տասնյակ հազարավոր մարդիկ դուրս էին եկել փողոցներ՝ չնայած հորդառատ անձրևին։ Հաղորդվում է, որ միջադեպը տեղի է ունեցել Ուոթեր փողոցում, երբ այդ տարածքով անցել է «Լիվերպուլ» ակումբի խաղացողներին տեղափոխող ավտոբուսը։

Մեքենայի վարորդը՝ 53-ամյա Մեծ Բրիտանիայի քաղաքացին, ձերբակալվել է դեպքի վայրում։ Ոստիկանությունը հետաքննություն է անցկացնում և կոչ է անում «զերծ մնալ ենթադրություններից»։ Ահաբեկչական հարձակման հնարավորությունը չի քննարկվում։

Մերսիսայդի ոստիկանության պետի օգնական Ջենի Սիմսը հայտարարել է, որ «սարսափելի միջադեպը» չի դիտարկվում որպես ահաբեկչություն՝ դեպքի վայրում Լիվերպուլից սպիտակամորթ բրիտանացի տղամարդու ձերբակալությունից հետո։

Համացանցում շրջանառվող կադրերում երևում է, թե ինչպես է մեքենան արագություն հավաքում և մխրճվում մարդաշատ փողոցի երկու կողմերում գտնվող մարդկանց ամբոխի մեջ։

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը վթարի կադրերն անվանել է «սարսափելի» և ցավակցություն հայտնել զոհերին։ Նա նշել է, որ ոստիկանությունը և արտակարգ ծառայություններն իրեն մշտապես տեղեկացնում են միջադեպի հետաքննության մանրամասների մասին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի