Զգուշացե՛ք մոծակներից․ Արևմտյան Նեղոսի տենդի այս տարվա առաջին դեպքը Հայաստանում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

05.11.2026 | 12:50
Շատ «աբիդնի» ա, որ ավանդական ճանապարհով չի եկել Լարսում լռվի. Միրզոյանը հեգնեց Խաչատրյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 12:39
ԵՄ ընդլայնումը հրատապ է․ չենք կարող երկար սպասեցնել թեկնածու երկրներին․ Կալաս
05.11.2026 | 12:28
Թրամփը ընտրություններում պարտությունից հետո դիտարկում է Պենտագոնի ղեկավարի հնարավոր հեռացումը
05.11.2026 | 12:21
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
05.11.2026 | 12:17
Մեր դիմաց լինելու է տեսք ու ձև ունեցող ռոբոտ. Փաշինյանը` ԱԲ-ի զարգացման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 12:10
1-ամսյա կալանք՝ Կարապետյանին // Գյումրիում հայտնաբերվել է ԱՄՆ-ի հետախուզվող քաղաքացին․ ԼՈՒՐԵՐ
05.11.2026 | 12:07
Ծանրամարտի ԱԱ. Ալինա Սուքիասյանը զրո ստացավ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 11:59
Սոնա Ղազարյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
05.11.2026 | 11:58
63-ից 72 տարեկան քաղաքացիների տնտեսական ներուժի ծրագիր կիրականացվի. 400 մլն դրամ հատկացվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 11:40
Զելենսկին ԱՄՆ ընտրություններից հետո Ուկրաինային աջակցելու դրական տեղաշարժեր է ակնկալում
05.11.2026 | 11:25
Գագիկ Ծառուկյանը ևս 3 ամսով կմնա կալանքի տակ
05.11.2026 | 11:20
9 գոլ խփած «Կոմոն» ռեկորդ է սահմանել Չեմպիոնների լիգայում
05.11.2026 | 11:16
Տավրոս Սափեյանը դատի է տվել Իրինա Յոլյանին․ պահանջում է ԱԺ ամբիոնից հերքում և 3 մլն դրամ
05.11.2026 | 11:11
Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակման հետևանքով Ռյազանի նավթավերամշակման գործարանն ու Wildberries-ի պահեստը հրդեհվել են
05.11.2026 | 11:00
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
Բոլորը

Հայաստանում գրանցվել է Արևմտյան Նեղոսի տենդի այս տարվա առաջին դեպքը։ Ինչի՞ց զգուշանալ, և ինչպե՞ս մոծակի խայթոցը կարող է հանգեցնել ծանր հետևանքների։

«Ուղղակի պետք է հետևել կանխարգելիչ միջոցառումներին, պաշտպանվել մոծակներից ցանցերի, տարբեր տեսակի սփրեյների միջոցով»,- Factor TV-ի հարցին ի պատասխան՝ նշում է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

Արևմտյան Նեղոսի տենդը մարդուց մարդուն չի փոխանցվում, այն տարածում են մոծակները։ Հիվանդությունը կարող է լուրջ հետևանքներ ունենալ, հատկապես, տարեցների և քրոնիկ կամ ծանր հիվանդություններ ունեցողների մոտ։ Հիվանդության բարդացման փուլում ուղեղում կարող է բորբոքում առաջանալ։

Հայաստանում անցյալ տարի արձանագրվել է Արևմտյան Նեղոսի տենդի 132 դեպք, վիրուսը 4 մարդու կյանք է խլել։ Գլխացավ, ջերմություն, մկանացավ, հոգնածություն, մաշկի ցան, հոդացավ, աչքերի ցավ կամ անհանգստություն․ սրանք են հիվանդության ախտանշանները։ Ծանր դեպքերում լինում են գլխուղեղի, ողնուղեղի թաղանթների բորբոքում, գիտակցության կորուստ, ցնցումներ, նյարդային համակարգի ախտահարումներ։

Բարձր իմունիտետ ունեցողները կարող են որևէ ախտանշան չունենալ․ Արևմտյան Նեղոսի տենդի դեմ պատվաստանյութ կամ հատուկ բուժում չկա։ Կիրառվում է ախտանշանային բուժում։

Տարածման պատճառները բազմազան են՝ գլոբալ տաքացումից մինչև վարակված թռչունների միգրացիա, որոնցից էլ մոծակը վերցնում է վիրուսն ու փոխանցում մարդուն: Մոծակների բազմացման համար նպաստավոր են ջրածածկ տարածքները։

Մասնագետները հորդորում են հատկապես այդպիսի տարածքներում կրել փակ հագուստ, օգտագործել մոծակներից պաշտպանող քսուքներ, իսկ պատուհանները ցանցապատել:

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան