Ուկրաինական պատերազմում Մոսկվայի ու Կիևի ընդհանուր կորուստները՝ զոհված և վիրավոր զինվորներ, հասել են 1,4 միլիոնի․ հետազոտություն

Լուրեր

07.10.2026 | 15:26
«Ռոսատոմը» հաստատել է՝ հայկական ԱԷԿ-ը մինչև 2031 թվականը պատրաստ կլինի անվտանգ շահագործման
07.10.2026 | 15:18
Ահազանգ. «Գուստավ» ռեստորանի մենեջերը թաքնված տեսախցի՞կ է տեղադրել աղջիկների զուգարանում
07.10.2026 | 15:10
ՀՀ-ում հրթիռների արտադրության հարցի քննարկում Դելիի հետ՝ ըստ ԶԼՄ-ի // Երևանում փակ փողոցներ կլինեն․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 15:08
Վինչենցո Մոնտելան կհեռացվի Թուրքիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից
07.10.2026 | 15:00
Հայտարարվել են քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրները
07.10.2026 | 14:54
«Էրեբունի-Երևան 2808»-ի միջոցառումներով պայմանավորված մի շարք փողոցներ կփակվեն
07.10.2026 | 14:45
Արմավիրի մարզում հրդեհային անվտանգության խախտումների պատճառով 4 գազաբենզալցակայան կապարակնքվել է
07.10.2026 | 14:35
«Գիտուժ»-ը ահազանգում է․ 2027-ի բյուջեի նախագծում գիտության ռազմավարությամբ նախատեսված ծրագրերը ներառված չեն
07.10.2026 | 14:29
Սեպտեմբերին Հայաստան է այցելել 290 հազար զբոսաշրջիկ․ Պապոյան
07.10.2026 | 14:23
Հարավային Կովկասում կայուն խաղաղության հեռանկարն ավելի իրատեսական է թվում, քան նախկինում․ Չավուշօղլու
07.10.2026 | 14:11
Վենսը հայտարարել է, որ պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը
07.10.2026 | 14:08
«Այդ հույսով էլ մնացեք». Եղիշե Մելիքյանը՝ հնարավոր հրաժարականի մասին
07.10.2026 | 14:02
Պուտինն ու Փաշինյանը քննարկել են օրակարգային հարցեր
07.10.2026 | 13:54
Միրզոյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հայաստանի ազգային հանձնաժողովի նիստը
07.10.2026 | 13:45
Հայաստանի հետ փաստացի խաղաղությունը դեռ չի նշանակում խաղաղության գործընթացի ավարտ․ Ալիևի ներկայացուցիչ
Բոլորը

Ռուսաստանի կողմից Ուկրաինայի դեմ 2022 թվականի փետրվարի 24-ին սկսված լայնածավալ պատերազմի մեկնարկից ի վեր զոհվել կամ վիրավորվել է շուրջ մեկ միլիոն ռուս զինվոր։ Վաշինգտոնում գտնվող Ռազմավարական և միջազգային հետազոտությունների կենտրոնի (CSIS) այս եզրակացությունը հրապարակվել է The New York Times-ի կողմից, փոխանցում  է DW-ի ռուսական ծառայությունը։

Այս տվյալների համաձայն՝ նույն ժամանակահատվածում Ուկրաինայի կորուստները, զոհված և վիրավոր զինվորների առումով, կազմել են 400,000 մարդ։ Այս թվերը պատերազմող կողմերի համար կազմում են, ընդհանուր առմամբ, 1,4 միլիոն մարդ։

Նշվում է, որ տվյալներում կարող են անճշտություններ լինել, քանի որ Մոսկվան, որպես կանոն, նվազեցնում է իր կորուստները, իսկ Կիևը պաշտոնական տեղեկատվություն չի հրապարակում այս հարցի վերաբերյալ: Հոդվածում նշվում է, որ CSIS-ի կողմից հիմնված տվյալները հիմնականում վերցված են ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի կառավարությունների գնահատականներից:

2022 թվականից ի վեր Ուկրաինայում պատերազմում զոհված ռուս զինվորների թիվը գնահատվում է 250,000:

«Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր Խորհրդային Միության կամ Ռուսաստանի մասնակցությամբ ոչ մի պատերազմ մահացությունների առումով չի մոտեցել Ուկրաինայի պատերազմին»,- ընդգծում են հեղինակները։

Ըստ CSIS-ի՝ ուկրաինական կողմից զոհվել է 60,000-ից մինչև 100,000 զինվոր։ Երկրորդ համաշխարհային պատերազմում զոհվել է 8,7 միլիոն խորհրդային զինվոր։

Ուսումնասիրության մեջ նշվում է, որ 2024 թվականի հունվարից ի վեր Ռուսաստանին հաջողվել է գրավել Ուկրաինայի տարածքի 1%-ից պակասը, չնայած Ռուսաստանի զինված ուժերը շարունակում են առաջխաղացումը  երկրի խորքը։ Ընդհանուր առմամբ, Մոսկվան ներկայում վերահսկում է Ուկրաինայի տարածքի մոտ 20%-ը։

Հետազոտության հեղինակներից մեկի կարծիքով՝ որպեսզի Ռուսաստանը հաղթի այս պատերազմում, Միացյալ Նահանգները պետք է կրճատի Ուկրաինային ցուցաբերվող աջակցությունը։

«Երկարաժամկետ հեռանկարում ռուսները կպահպանեն ուժերի հավասարակշռությունը, եթե [ԱՄՆ նախագահ Դոնալդ] Թրամփը հեռանա։ Եթե ԱՄՆ-ը չհեռանա, [Ռուսաստանի նախագահ Վլադիմիր] Պուտինը լուրջ խնդիրներ կունենա»,- նշել է նա։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի