ԵՄ-ն Ադրբեջանի՝ ռուսական նավթ տեղափոխող «Զանգեզուր» լցանավը ներառել է պատժամիջոցների ցուցակում

Լուրեր

03.11.2026 | 13:16
«Արմավիր» ՔԿՀ-ի վերնամասը ցանկապատել ենք, որպեսզի դրոններով որևէ բան չփոխանցեն․ Գալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 13:07
Փաշազադեն տարածքային պահանջներ է ներկայացրել Հայաստանին
03.11.2026 | 12:58
Սրբուհի Գալյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
03.11.2026 | 12:56
Սևանի ափին քանդվել է 238 ապօրինի շինություն․ դրանց թվում են նախկին պաշտոնյաների և գործարարների կառույցները
03.11.2026 | 12:45
Կենտրոնական բանկը բարձրացրել է քաղաքականության տոկոսադրույքը՝ սահմանելով 7%
03.11.2026 | 12:34
Կոնկրետ տեղեկություն չունեմ․ Լիլիթ Մակունցը` Փաշինյան-Պուտին հանդիպման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 12:26
Ռուսական հարվածներ Ուկրաինայի տարբեր շրջաններին․ Խարկովում 73 մարդ է տուժել, հարյուրավոր բնակավայրեր մնացել են առանց էլեկտրականության
03.11.2026 | 12:18
Աշխարհի նախկին առաջին ռակետ Վինուս Ուիլյամսը 17-րդ անընդմեջ պարտությունն է կրել
03.11.2026 | 12:10
Փաշինյանը դատի է տվել «Իրավունք թերթ»-ին // ՌԴ-ն կստանա ԱՊՀ պարտապանների ֆինանսական տվյալները․ ԼՈՒՐԵՐ
03.11.2026 | 12:03
Ռուբինյանը Մեքսիկայի դեսպանի հետ քննարկել է երկկողմ համագործակցության ընդլայնման հարցեր
03.11.2026 | 11:55
«Վարչաբենդ»-ի թմբկահարը որքա՞ն հոնորար է ստացել․ Էդգար Ղազարյանը՝ Լիլիթ Մակունցին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 11:42
Պուտինը օրենք է ստորագրել, որը թույլ կտա տեղեկություններ ստանալ ԱՊՀ երկրներում՝ նաև ՀՀ-ում, ՌԴ քաղաքացի պարտապանների մասին
03.11.2026 | 11:33
Ձեր հարցն ընդհանրապես տեղին չէ․ նախարարը՝ Ղազարյանի՝ կոռուպցիայի մեջ թաթախված լինելու մասին հարցին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 11:23
Լիլիթ Մակունցի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
03.11.2026 | 11:22
Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Յարոսլավլի նավթավերամշակման գործարանին․ վիրավորվել է երկու աշխատակից
Բոլորը

Եվրամիությունն իր պատժամիջոցների ցուցակում է ներառել ադրբեջանական «Զանգեզուր» լցանավը, որը, եվրոպացի պաշտոնյաների խոսքով, առնչվում է Ռուսաստանի «ստվերային նավատորմին», գրում է  The Insider-ը։

ԵՄ պաշտոնական կայքի հաղորդագրության համաձայն՝ նավը «տեղափոխում է ռուսական ծագում ունեցող կամ Ռուսաստանից արտահանվող հում նավթ կամ նավթամթերք՝ կիրառելով նավարկության ոչ ստանդարտ և բարձր ռիսկայնության առաքման պրակտիկա»։ Equasis տվյալների բազայի համաձայն՝ նավը չունի ապահովագրություն և դասակարգման ընկերություն, պարզել է The Insider-ը։

Հիշեցնենք, որ մայիսի սկզբին նավը ներառվել էր Մեծ Բրիտանիայի պատժամիջոցների ցանկում, ինչը, ի թիվս այլ բաների, նշանակում է, որ նրան արգելվում է մուտք գործել երկրի որևէ նավահանգիստ։

««Զանգեզուրը» զբաղվում է այնպիսի գործունեությամբ, որի նպատակը կամ արդյունքն Ուկրաինայի ապակայունացումն է կամ Ուկրաինայի տարածքային ամբողջականության, ինքնիշխանության կամ անկախության խաթարումը կամ սպառնալիքը՝ ՌԴ կառավարությունից ստացած օգուտներով կամ աջակցությամբ։ Մասնավորապես, «Զանգեզուրը» զբաղվում է ռուսական ծագում ունեցող նավթի կամ նավթամթերքի՝ Ռուսաստանից երրորդ երկիր տեղափոխմամբ»,- ասվում է բրիտանական կառավարության փաստաթղթերում։

Միաժամանակ, Մեծ Բրիտանիայի պատժամիջոցների ցանկում ներառվել էին ռուսական նավթի առևտրով զբաղվող Ադրբեջանի հինգ  քաղաքացի և ռուսական նավթի առևտրով զբաղվող երկու ընկերություն՝ BX Energy-ն և Nord Axis LTD-ն: Բրիտանական իշխանությունների տվյալներով՝ այս ընկերությունները կապված են պատժամիջոցների ցանկում ընդգրկված ադրբեջանցիներից մեկի՝ Էթիբար Էյուբի հետ։

OCCRP-ի կողմից ուսումնասիրված կորպորատիվ փաստաթղթերը ցույց են տալիս, որ ընկերությունները գրանցված են Հոնկոնգում և պատկանում են Դուբայում գործող առանձին ընկերությունների։ MarineTraffic-ի տվյալների համաձայն՝ նավը  նավարկում է Ադրբեջանի դրոշի տակ։ Այն այժմ գտնվում է Էգեյան ծովում, իսկ նպատակակետը նշված է թուրքական Ալիագա նավահանգիստ։

Կազմակերպված հանցագործության և կոռուպցիայի լուսաբանման նախագիծը (OCCRP)՝ հղում անելով կորպորատիվ փաստաթղթերին, հայտնել է, որ պատկանում է Ադրբեջանի կառավարությանը։

100% պետական ​​​​սեփականություն հանդիսացող «Ադրբեջանի կասպյան նավագնացության ընկերության» կայքը «Զանգեզուր» լցանավի մասին լուրեր է հրապարակել դեռևս 2024 թվականին, օրինակ՝ նույն թվականի մայիսին հաղորդվել է, որ այն վերադարձվել է շահագործման խոշոր վերանորոգումից հետո։ Միևնույն ժամանակ,  նավը ներկայումս բացակայում է «Ադրբեջանի կասպյան նավագնացության ընկերության» կայքում գտնվող  լցանավերի ցանկից։

IHS Maritime տվյալների բազայի համաձայն՝ «Զանգեզուր» տանկերի սեփականատերը նշված է որպես SA Zangazur Shipholding-ը, որի հասցեն Բաքվում է։ MagicPort պորտալի տվյալներով՝ այս կազմակերպությունն ունի միայն մեկ նավ, որն էլ լցանավն է։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի