Սրբուհի Գալյանը հանդիպել է Սինգապուրի իր պաշտոնակցի հետ

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի գլխավորությամբ Հայաստանի պատվիրակությունն աշխատանքային այցով գտնվում է Սինգապուրում՝ մասնակցելու «Վեճերի լուծման այլընտրանքային մեխանիզմներ և արդյունավետ դատական համակարգի լավագույն փորձ» խորագրով բարձր մակարդակի միջոցառմանը։ Այցի նպատակն է ծանոթանալ Սինգապուրի արդարադատության և դատական համակարգին, վեճերի լուծման այլընտրանքային մեխանիզմների կիրառությանը․ տեղեկացնում են ՀՀ ԱՆ-ից։

Այցի շրջանակում Սրբուհի Գալյանը հանդիպել է Սինգապուրի արդարադատության նախարար (Minister of law) Էդվին Թոնգի հետ։ Սրբուհի Գալյանը ներկայացրել է արդարադատության ոլորտի բարեփոխումների օրակարգը, մասնավորապես անդրադարձել է դատաիրավական բարեփոխումներին և այս համատեքստում դատական համակարգում առկա խնդիրներին և դրանց լուծման հնարավոր մեխանիզմներին։

Սինգապուրի արդարադատության նախարարը կիսվել է իրենց արդարադատության համակարգի հաջողված փորձով, ներկայացրել է վերջին տասնամյակների ձեռքբերումները և կարևորել է օրենսդրության բարելավումն ու կայուն ինստիտուտների ստեղծումը, ինչպես նաև արդյունավետ միջոցների կիրառումը՝ գործերի քննության հստակ ժամկետների և հստակ կանոնների նախատեսումը։

Սինգապուրի արդարադատության նախարարության ներկայացուցիչները ներկայացրել են նախարարության ընդհանուր աշխատանքը՝ գործունեության ուղղությունները, դատական համակարգի կառուցվածքը, առկա խնդիրները և դրանց լուծման ուղիները։

Սրբուհի Գալյանը ձեռք է բերել պայմանավորվածություն նախարարությունների միջև համաձայնագրի կնքման ուղղությամբ։
Աշխատանքային այցը կազմակերպվել է Ասիական զարգացման բանկի աջակցությամբ։

Պատվիրակության կազմում են արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Դադունցը, Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Արթուր Աթաբեկյանը, Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի նախագահ Գոռ Հակոբյանը։