Վրաստանում ձերբակալվել է Բիձինա Իվանիշվիլիի նախկին մերձավորը, որը սահմանը հատելով՝ հայտնվել էր ՀՀ-ում

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

Վրաստանի պետական ​​անվտանգության ծառայությունը (ՊԱԾ) հաստատել է Գիորգի Բաչիաշվիլիի ձերբակալությունը, գրում են վրացական լրատվամիջոցները։

Պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ «2025 թվականի մայիսի 26-ին Պետական ​​անվտանգության ծառայությունն անանուն հաղորդագրություն է ստացել այն մասին, որ Գիորգի Բաչիաշվիլին, որն ունի Վրաստանի և Ռուսաստանի կրկնակի քաղաքացիություն, դատապարտված է և հետախուզվում է կարմիր ծանուցագրով (Ինտերպոլ), տեղաշարժվում է Վրաստանի Կարմիր կամրջի և Սադախլոյի միջև գտնվող, այսպես կոչված, կանաչ սահմանային հատվածի մոտ»։

Բաչիշվիլին ձերբակալվել է «հետաքննչական և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում»։ Հետաքննությունը վարում է Անվտանգության Ծառայության Կոռուպցիայի դեմ պայքարի գործակալությունը՝ Վրաստանի Քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն, որը վերաբերում է սահմանի անօրինական հատմանը և պատժվում է 3-ից 5 տարի ժամկետով ազատազրկմամբ։

Բաչիաշվիլին մեղադրվում է 2015-2022 թվականներին իր կողմից կառավարվող կրիպտոարժույթային ներդրումային նախագծից մի քանի միլիոն դոլար հափշտակելու մեջ: Հետաքննությունը պնդում է, որ նա, ենթադրաբար, թաքցրել է ստացված եկամուտները և միջոցների մի մասը «լվացել» օֆշորային սխեմաների միջոցով։

Գիորգի Բաչիաշվիլին Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր և պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլիի մտերիմ գործընկերն էր, 2013 թվականին եղել է Վրաստան արտասահմանյան ներդրումներ ներգրավելու համար ստեղծված համատեղ ներդրումային հիմնադրամի գործադիր տնօրենը։ Նրա դեմ գործը հարուցվել էր 2023 թվականին՝ Իվանիշվիլիի հայտարարության հիման վրա։

Դատախազությունը Բաչիաշվիլիին մեղադրել է 39,215,820 դոլարի կրիպտոարժույթ գողանալու մեջ։ 2023 թվականի հուլիսի 6-ին Թբիլիսիի քաղաքային դատարանը նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրել՝ 2,5 միլիոն լարի գրավի տեսքով։ 2025-ի մարտի սկզբին հայտնի է դարձել, որ Գիորգի Բաչիաշվիլին լքել է Վրաստանը։ Դատախազությունը նրա նկատմամբ հետախուզում է հայտարարել։

Բաչիաշվիլին Վրաստանից հեռացել է՝ վկայակոչելով քաղաքական հետապնդումները և կյանքին սպառնացող սպառնալիքները։ Նա պնդում է, որ մեղադրանքները շինծու են և քաղաքական դրդապատճառներով, որոնք ծագել են Իվանիշվիլիի հետ՝ ռուսամետ դիրքորոշման և այլախոհության դեմ պայքարի պատճառով առաջացած վեճից։

Չնայած դատարանի կողմից սահմանված ճանապարհորդության արգելքին և անձնագրի առգրավմանը՝ Բաչիաշվիլիին հաջողվել է փախչել երկրից՝ հատելով Հայաստանի սահմանը, որտեղ նա ներկայացրել է ռուսական անձնագիր։

Վրաստանի ՆԳՆ-ն հայտնել էր, որ Բաչիաշվիլին մարտի 2-ին լքել է վրացական սահմանը՝ շրջանցելով սահմանային անցակետը, օգտագործելով հատուկ թաքստոցը մեքենայում, ապա ռուսական անձնագրով անցել է Հայաստանի սահմանային անցակետով։ Հայկական կողմն այս տեղեկությունները չէր մեկնաբանել։

Բաչիաշվիլին հայտարարել էր, որ իր փախուստը հեշտացնելու համար օգտագործել է «համակարգի բացերը», այդ թվում՝ համակարգի ներսում գտնվող անհատների օգնությունը։ Բաչիշվիլիի միջազգային իրավաբանական թիմն էլ պնդում է, որ նրան «բռնի ուժով են վերադարձրել» Վրաստան։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի