ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջև այսօր կայացած հեռախոսազրույցի վերաբերյալ տեղեկություն է տարածել նաև թուրքական կողմը։ Թուրքիայի նախագահի աշխատակազմի հաղորդագրության համաձայն՝ Փաշինյանը զանգահարել է Էրդողանին Կուրբան Բայրամի տոնի կապակցությամբ։ «Զրույցի ընթացքում քննարկվել են Թուրքիայի և Հայաստանի միջևշփումները, ինչպես նաև տարածաշրջանային և համաշխարհային հարցեր»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Ընդգծելով տարածաշրջանում համապարփակ կարգավորման …

