ՀՀ-ում բյուջետային ծախսերի արդյունավետությունը գնահատվում է «գալոչկայով»․ Աղասի Թավադյան

Լուրեր

06.10.2026 | 17:17
«Կողք կողքի» միջազգային ներառական փառատոնի մասնակիցները Ազատության հրապարակում հանդես են եկել անվանի արտիստների հետ
06.10.2026 | 17:14
Նովակ Ջոկովիչը տիտղոս նվաճեց մի մրցաշարում, որտեղ երբեք չի պարտվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 17:09
Խուդաթյանը հանձնարարել է խստացնել ճանապարհաշինական աշխատանքների որակի վերահսկողությունը
06.10.2026 | 17:00
Սեպտեմբերի վերջին մի շարք շրջաններում գրանցվել են պատմական առավելագույն ջերմաստիճաններ
06.10.2026 | 16:53
Գերմանիայի հետախուզական ծառայության նախկին ղեկավարը ձերբակալվել է լրտեսության կասկածանքով
06.10.2026 | 16:45
Սեղաններին կանգնած պատգամավորներ ու հրմշտոց․ ինչից ծագեց ԱԺ-ում բախումը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:40
Ֆրանսիայում թանգարանից գողացել են 150 կիլոգրամանոց «Ապոկալիպսիսի գրքի» բրոնզե կազմը, որը ստեղծել է Սալվադոր Դալին
06.10.2026 | 16:30
ԱԺ-ում հայտարարությունների ժամ է. ՈՒՂԻՂ
06.10.2026 | 16:24
«Լուրջ ե՞ք ասում». ՔՊ-ականի արձագանքը` Փաշինյանի կողմից Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու հիշեցմանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:14
Ռուբինյանին ասել եմ` Արծվիկ Մինասյանին ՄՊՀ անդամի թեկնածու ենք առաջադրելու. Արթուր Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:12
Հայաստանի Մ-20 հավաքականը 11-մետրանոցներով պարտվեց Սաուդյան Արաբիային. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:08
Դրա մասին վաղ է խոսել․ Ռուբինյանը՝ ադրբեջանցու արտահանձնման հնարավորության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:07
Թուրքիան և Պակիստանը զորքեր կտեղակայեն Սաուդյան Արաբիայում՝ հութիների հարձակումների ֆոնին
06.10.2026 | 15:55
Կառլոս Ալկարասը` Տոկիոյի մրցաշարի հաղթող. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 15:49
Թրամփը խոստացել է օգնություն ցուցաբերել Ռուսաստանին՝ ժանտախտի տարածման մասին հաղորդումների ֆոնին
Բոլորը

Նախորդ տարվա տնտեսական աճի դանդաղումը պայմանավորված է աշխարհաքաղաքական փոփոխություններով, Factor.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց տնտեսագետ Աղասի Թավադյանը` անդրադառնալով ԿԲ նախագահ Մարտին Գալստյանի հայտարարությանը՝ ըստ որի՝ չնայած մարտահրավերներին և տնտեսական աճի դանդաղմանը 2024 թվականին հնարավոր է եղել ապահովել ՀՀ-ում մակրոտնտեսական կայունությունը։

Ըստ տնտեսագետի՝ պետք է այս հարցում ընդունել մեր պատասխանատվությունն այդ աշխարհաքաղաքական փոփոխությունները չընդունելու մեջ։ Նրա խոսքով՝ այն տնտեսական աճը, որը եղել է վերջին երեք տարիների ընթացքում կախված է  եղել արտաքին կարճաժամկետ գործոններով, որոնք այս պահին արդեն չկան, և տնտեսական աճի տեմպերը դանդաղում են։

«2022 թվականի 12,6 տոկոս տնտեսական աճի գրեթե կեսն ապահովել են բանկային և ՏՏ ոլորտները, որոնք հիմնականում պայմանավորված են եղել Ռուսաստանից կապիտալ արտահոսքով։ Նշեմ, որ 2022 թվականին բանկային համակարգից շահույթը 3 անգամ աճեց։ Դա էլ իր հերթին պայմանավորված էր ՏՏ ոլորտի ՌԴ-ից արտահոսքով։ Այն կապիտալը, որ ներհոսել էր 2022 թվականին, այս պահին արտահոսում է ՀՀ-ից։ Այն տնտեսական աճը, որն ունեցել ենք վերջին տարիներին հիմնականում պայմանավորված է եղել Ռուսաստանից եկած ազդակներով։ Այս պահին չկան, տեսնում ենք հակառակ էֆեկտը։ Այն ռելոկատները, որոնք եկել էին արտահոսեցին, կապիտալը՝ ևս։ Հետևաբար, արդեն երևում է, որ տնտեսական աճը դանդաղում է, արտահանումը՝ նույնպես»,- պատճառները թվարկեց փորձագետը։

Իսկ 2023-2024 թվականների տնտեսական աճն, Աղասի Թավադյանի խոսքով, կապված էր ոսկու վերաարտահանումով։ Նա ընդգծեց, որ նախորդ տարվա տնտեսական աճը կարճաժամկետ բնույթ է կրել։ Վկայակոչելով վիճակագրական տվյալները՝ տնտեսագետը շեշտեց, որ նախորդ տարվա 13,1 միլիարդ դոլարի արտահանման 63 տոկոսը եղել է թանկարժեք և կիսաթանկարժեք քարերի արտահանումը, իսկ դեպի ՌԴ և ԵՏՄ արտահանումը նվազել է։

Տնտեսական աճի տեմպի դանդաղումը միակ վատթարացող ցուցանիշը չէ, որը ԱԺ համատեղ հանձնաժողովների նիստում նախորդ տարվա կատարողականի նախնական քննարկումների ժամանակ արձանագրել էր ԿԲ նախագահը։

Անցած տարի հարկերի հավաքագրումը նախատեսվածից ցածր է եղել, պետական բյուջեի ծախսերն աճել են 16 %-ով, որոշակի վատթարացել է նաև ծախսերի կատարողականը, այս շարքը երեկ թվարկել էր Մարտին Գալստյանը։

Այս ամենը տնտեսագետը բացատրում է բյուջետային ծախսերի արդյունավետ գնահատման խնդրով։

«ՀՀ-ում ծախսերի արդյունավետությունը գնահատվում է «գալոչկայով»։ Հատկապես վերջին ժամանակաշրջանում լուրջ խնդիր է և՛ ծախսերի կատարումը, և՛ եկամուտների հավաքագրումը։ Երկուսն էլ թերակատարվում են և սա առաջին հերթին ցույց է տալիս պետական կառավարման արդյունավետության խնդիրը»,- նկատեց Թավադյանը՝ շեշտելով, որ պետական կառավարման արդյունավետության խնդրի վրա էական դեր են խաղում նաև տվյալ կառույցների ղեկավարների փոփոխությունը։

Մանյա Պողոսյան