Սեպտեմբերի վերջին մի շարք շրջաններում գրանցվել են պատմական առավելագույն ջերմաստիճաններ

Լուրեր

06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
06.11.2026 | 21:27
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
06.11.2026 | 21:13
Թուրքիայում ֆոնդերի սկանդալի գործով ձերբակալվել է Էրդողանի թիմակից նախկին նախարարը
06.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Փաշինյանի եվրոպական հայտը և Մոսկվայի սպառնալիքները․ ինչ հետևանքներ կլինեն
06.11.2026 | 20:51
ՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետին
06.11.2026 | 20:44
Աշխատանքի խոստումով տարել են Ռուսաստան, ծեծել ու ստիպել զինվորական պայմանագիր ստորագրել․ 21-ամյա ղրղզստանցուն պատրաստում են Ուկրաինայի դեմ պատերազմ ուղարկելու
06.11.2026 | 20:30
Կարմիր անձնագրի սև լուրերը․ ինչ են ասում կենսաչափական նոր անձնագրի մասին, որ սուտ է․ ԱՉՔԻ ՏԱԿ
06.11.2026 | 20:20
ԱՄՆ-ի ճնշմամբ Թուրքիան դադարեցրել է Թուրքմենստանից Իրանի տարածքով գազի ներկրումը
Բոլորը

Սեպտեմբերի 21-30-ը հանրապետության շրջանների զգալի մասում օդի միջին ջերմաստիճանը կլիմայական նորմայից բարձր է եղել 2-3°C-ով։ Սեպտեմբերի 23-26-ը մի շարք մարզերում առավելագույն ջերմաստիճանները գերազանցել են այդ օրերին երբևէ գրանցված պատմական արժեքները։

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի հաղորդագրությունը՝ ստորև․

«Սեպտեմբերի երրորդ տասնօրյակում հանրապետության շրջանների զգալի մասում օդի միջին
ջերմաստիճանը կլիմայական նորմայից բարձ է եղել 2-3°C-ով։

Տասնօրյակի ամենաբարձր ջերմաստիճանները դիտվել են 23-26-ին։ Դիտված առավելագույն
ջերմաստիճանները շրջանների զգալի մասում գերազանցել են այդ օրերին երբևիցե գրանցված
պատմական արժեքները։ Շիրակում գրանցվել է +24…+290C, Լոռիում՝ +26…+310C, Տավուշում
+28…+310C, Գեղարքունիքում՝ +24…+280C, Կոտայքի լեռնային շրջաններում՝ +24…+270C,
նախալեռնային շրջաններում՝ +29․․․+310C, Արագածոտնի լեռնային շրջաններում՝ +24…+260C,
նախալեռներում՝ +29…+330C, Վայոց ձորի լեռնային շրջաններում՝ +26…+280C, նախալեռնային
շրջաններում՝ +33…+350C, Արմավիրում, Արարատում՝ +34․․․+360C, Սյունիքի հովտային շրջաններում՝
+33…+370C, Սյունիքի նախալեռնային շրջաններում՝ +29…+310C։

Տասնօրյակի ամենացածր ջերմաստիճանները դիտվել են 30-ին․ Շիրակում գրանցվել է +3..․+80C
Լոռիում՝ +6…+90C, Տավուշում +10…+120C (Դիլիջան՝ +60C), Արագածոտնի լեռնային շրջաններում՝
+4…+60C, նախալեռներում՝ +10…+130C, Կոտայքի լեռնային շրջաններում՝ +3․․․+80C, նախալեռնային
շրջաններում՝ +9..․+110C, Գեղարքունիքում՝ +3…+80C, Արմավիրում, Արարատում՝ +12․․․․+150C (Արմավիր՝
+90C), Վայոց ձորի լեռնային շրջաններում՝ +3..+50C, նախալեռնային շրջաններում՝ +9…+110C, Սյունիքի
հովտային շրջաններում՝ +12…+150C, նախալեռնային շրջաններում՝ +4…+80C։

Տասնօրյակի ընթացքում տեղումների գումարային քանակը Շիրակում կազմել է 21-25մմ
(150-298%), Լոռիում՝ 32-55մմ (133-344%), Տավուշում՝ 18-24մմ (106-185%), Արագածոտնի
լեռնային շրջաններում՝ 20-36մմ (143-200%), նախալեռներում՝ 1-14մմ (14-127%), Գեղարքունիքում՝
1-18մմ (9-150%), Կոտայքի լեռնային շրջաններում՝ 10-21մմ (83-140%), Կոտայքի նախալեռնային
շրջաններում՝ մինչև 1մմ (8-10%), Արմավիրում՝ (Արմավիր 7մմ-117%), Արարատում՝ 1-2մմ (20-40%),
Վայոց ձորի լեռնային շրջաններում՝ 3-5մմ (30-33%), նախալեռներում տեղումներ չեն դիրտվել,
Սյունիքի հովտային շրջաններում՝ (Կապան՝ 3մմ-25%), նախալեռնային շրջաններում՝ 4-9մմ (40-
43%):

Հողի մակերևույթի նվազագույն ջերմաստիճանները գրանցվել են 30-ին․ լեռնային և
Սյունիքի նախալեռնային շրջաններում՝ +2․․․+40C, Լոռիում, Տավուշում, Կոտայքի նախալեռներում`
+5…+100C, Արագածոտնի նախալեռներում, Արարատյան դաշտում և Սյունիքի հովտային
շրջաններում՝ +11․․․+130C։

Մշակաբույսերի աճի և զարգացման համար կարևոր գործոն հանդիսացող հողի խոնավության
պաշարները հողի 20–40սմ խորության շերտում կազմել են լեռնային շրջաններում՝ 16-54%,
նախալեռնային շրջաններում՝ 11-57%, իսկ հովտային շրջաններում՝ 12–42%։
Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO) պաշտոնական կայքում հրապարակված
վեգետացիոն ցուցիչի արժեքն՝ սեպտեմբերի երրորդ տասնօրյակում։

Վեգցիոն ինդեքսի ընթացիկ ընթացքն անցյալ տարվա և բազմամյա միջինի համեմատ

Գյուղատնտեսական մշակաբույսերի աճն ու զարգացումը

Տասնօրյակի ընթացքում շարունակվել են գյուղատնտեսական աշխատանքները և մասսայական
բերքահավաքը։
Հովտային շրջաններում կատարվել է բանջարանոցային մշակաբույսերի, խաղողի, սերկևիլի, նռան, ընկույզի, լեռնային և նախալեռնային շրջաններում՝ հնդավորների, կարտոֆիլի, կաղամբի բերքահավաք։

Նախալեռնային շրջաններում շարունակվել են աշնանացան ցորենի ցանքի, իսկ հովտային շրջաններում
սկսվել են նախացանքի աշխատանքները։

Տասնօրյակի ընթացքում դիտված տեղումները բարձրացրել են հողի խոնավության պաշարները՝
բարելավվելով նախացանքի, ցանքի, հատիկի աճի և զարգացման պայմանները»: