Դրա մասին վաղ է խոսել․ Ռուբինյանը՝ ադրբեջանցու արտահանձնման հնարավորության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.11.2026 | 22:39
Թուրքիայում մեկ օրում երկրորդ երկրաշարժն է գրանցվել
02.11.2026 | 22:20
Նարեկ Կարապետյանը Չեխիայի դեսպանի հետ քննարկել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացն ու TRIPP նախագիծը
02.11.2026 | 22:05
9 ամսում պարեկները շրջանառությունից դուրս են բերել 185 զենք-զինամթերք. ՆԳՆ
02.11.2026 | 21:47
Փեզեշքիանը հայտարարել է, որ Մոջթաբա Խամենեին խաղաղ բանակցությունների հարցում կառավարությանը «որոշակի լիազորություններ» է տվել
02.11.2026 | 21:31
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
02.11.2026 | 21:13
Պարեկներն ինքնագլորը հանդիպակաց վարող երիտասարդի զննությամբ հայտնաբերել են ապօրինի խլացուցիչով ինքնաձիգ. ՆԳՆ
02.11.2026 | 21:00
Եթե ընդդիմությունը վստահ է՝ ժողովուրդը մերժելու է նոր Սահմանադրությունը, թող համաձայնվի՝ հանրաքվեի դնել․ Սիսակ Գաբրիելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 20:44
Վրաստանի նախկին վարչապետ Ղարիբաշվիլիի գործով դատական նիստերը կանցկացվեն դռնփակ ռեժիմով
02.11.2026 | 20:30
Ո՞վ է պատասխանատու Սահմանադրության նոր տեքստի համար․ բարեփոխումների խորհուրդը՝ խաղից դուրս վիճակում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 20:16
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում իջել է 2 սմ-ով
02.11.2026 | 20:00
ԱԺ ընդդիմության ոչնչացումն արհեստական պլան չէ․ ընդդիմափոխությունը իշխանության օրակագում է՝ մինչև 2031-ը․ Բորիս Նավասարդյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 19:45
Անձեռնմխելի ծեծողները․ ինչո՞ւ ԱԺ-ի կռվի փաստով քրեական վարույթ չի նախաձեռնվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 19:36
Սպիտակում ընդդիմադիր թեկնածուների պաշտոնանկություններ և արձակուրդների սահմանափակում․ «Անկախ դիտորդի» ահազանգը
02.11.2026 | 19:22
«Դովեղ» ֆուտբոլային ակումբը հանդես է եկել հայտարարությամբ և հայտնել, որ չի մասնակցելու ՀՖՖ արտահերթ ժողովին
02.11.2026 | 19:12
Ուկրաինան պատրաստ է դադարեցնել ռուսական նավթավերամշակման գործարաններին հարվածները՝ Patriot համակարգերի հրթիռների դիմաց․ Զելենսկի
Բոլորը

Ես անիմաստ եմ համարում ադրբեջանցի զինծառայողին արտահանձնելու հարցը հիմա քննարկելը, որովհետև նման քննարկում չկա այս պահին, այս պահին կա ձերբակալված անձ, ում առաջադրված է մեղադրանք, վերջ։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ նշեց ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը։

«Այս պահին ոչ մի այլ գործընթաց չկա և ընդդիմության այդ խոսույթները կրկին պայքար են ոչնչի դեմ, որովհետև չկա բան, որի դեմ իրենք իրականում պայքարում են, գոյություն չունի այդ թեման։ Ապագայում, երբ որ ժամանակ կգա, կքննարկենք, ես հիմա ճիշտ պահ չեմ համարում ձեր բարձրացրած հարցը քննարկելը։

Ինչ վերաբերում է անվտանգությանը, ես ուզում եմ կրկնել՝ մեր սահմանը Ադրբեջանի հետ երկար է, չսահմանազատված է և խրամատավորված է։ Սա անխուսափելիորեն բերել է նրան, որ միշտ բոլոր տարիներին եղել են դեպքեր, երբ երկու կողմերից զինվորները, որոնք մոլորվել են, կամ դասալիքներ են, որոնք հատուկ այս կամ այն պատճառով անցել են մյուս կողմ, անցել են այդ սահմանը։

Իրատեսական չի իրականում սահմանով վերահսկել մեկ անձի շարժը։ Խմբի, վաշտի շարժը հնարավոր է վերահսկել, բայց երբ մի հոգի սարերում մենակ շարժվում է, դա շատ դժվար է վերահսկել։ Բայց դա այդքան էլ վախենալու բան չի, որովհետև մի հոգին, բնականաբար, չի կարող նպատակաուղղված օպերացիա իրականացնել։ Մի հոգու դեպքում գերակշիռ մեծամասնությունում ոչ մի միջադեպ չի լինում, որովհետև գտնում են և տալիս են մյուս կողմին։ Հիմա այս դեպքում տեղի է ունեցել շատ ցավալի այդ միջադեպը։
Սա չի նշանակում, որ մենք սահմանային հավելյալ վախերի պատճառ ունենք, ոչ, մեր սահմանները հնարավորինս կայուն են, մենք ունենք մի իրավիճակ, երբ արդեն երկու տարի և 5-6 ամիս արդեն մեր սահմաններին չի եղել գեթ մեկ զոհ հակառակորդի կրակոցից։ Սա պետք է գնահատել, մենք ունենք արդեն մեր սահմանին սահմանազատված հատված, որը իրականում այս առումով ամենապահով մասն է։

Ո՞րն է մեր սահմանը էլ ավելի անվտանգ դարձնելու ճանապարհը: Դա լիակատար սահմանազատումն ու սահմանագծումն է, երբ մեր խրամատավորված սահմանը, որը պահում են զինվորները, ամբողջությամբ կվերափոխվի սահմանազատված սահմանի, որտեղ երկու կողմերն էլ սանտիմետրի ճշգրտությամբ գիտեն՝ որտեղ է ավարտվում Հայաստանը և սկսում Ադրբեջանը կամ հակառակը, և որը հսկում են սահմանապահները, որոնք շատ ավելի թեթև զինված են լինելու կամ կարող է պայմանավորվածություն լինի, ընդհանրապես զինված չլինեն»,– հայտարարեց Ռուբինյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան