Հակակոռուպցիոն կոմիտեն ձերբակալել է Պտղնիի նախկին համայնքապետին և որդուն

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել են Կոտայքի մարզի Պտղնի համայնքի նախկին ղեկավարն ու ևս 3 անձինք: Այս մասին FactorTV-ի հարցմանն ի պատասխան հայտնեցին Հակակոռուպցիոն կոմիտեից.

«Նախկին պաշտոնատար անձը մեղադրվում է խարդախության և վատնման եղանակներով առանձնապես խոշոր չափերով հափշտակության, պաշտոնեական լիազորություններն անցնելու, պաշտոնեական կեղծիք կատարելու և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման մեջ: Ձերբակալված մյուս անձինք մեղադրվում են համայնքի նախկին ղեկավարի կողմից վերը նշված առերևույթ հանցանքների կատարմանն օժանդակելու և փողերի լվացման մեջ»,- նշեց Կոմիտեի մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը։

Factor TV-ի տեղեկություններով՝ ձերբակալվածների թվում են ոչ միայն Կոտայքի մարզի Պտղնի համայնքի նախկին ղեկավար Առաքել Վիրաբյանը, այլև նրա որդին։

Քրեական վարույթն առնչվում է Պտղնի համայնքի վարչական սահմաններում գտնվող պետական և համայնքային 23 միավոր հողերի հափշտակությանն ու փողերի լվացմանը:

Հիշեցնենք՝ «Հետք»-ը գրել էր, որ 2021 թվականին Պտղնի համայնքում մոտ 1 հա հողատարածքն օտարվել է 150 հազար դրամով: Հետագայում այդ հողատարածքը բաժանվել է առանձին մասերի ու վաճառվել թանկ գնով, ընդհուպ՝ փոխանակվել 600 մլն դրամ արժողությամբ բնակարանի հետ:

Հողամասերի աճուրդ-վաճառքը սննկացման եզրին է կանգնեցրել «Գնդասար» ՓՀԷԿ-ին: Ընկերությունն այդ տարածքում սերվիտուտով համայնքային հողատարածք է օգտագործել՝ ՓՀԷԿ-ը շահագործելու նպատակով: ՍՊԸ-ին հանձնված հողամասում և դրա հարակից տարածքներում սկսվել են հողային աշխատանքներ, որոնք վնասել են ՓՀԷԿ-ի խողովակաշարը։ Այժմ ընկերությունը չի աշխատում, իսկ վնասները վերականգնված չեն:

 

Ռոզա Վարդանյան